Տոնը
Վարդան Հակոբյան
Ես համբուրում եմ փեշերը լեռան,եւ կաղնիներն են բարձրանում այնտեղ,խոտ ու ծաղիկներ՝ անանուն, անվամբ,իրար շուք տվող բույրով բազմերանգ։Ես համբուրում եմ շուրթերը առվի,եւ ջրերի մեջ ծնվում են երգեր,մեղեդիներ ջինջ, որ ինձ են քաշելխորությամբ իրենց պարզ, անասելի։Ես համբուրում եմ կապույտը երկնի,եւ երկնքի մեջ ծլում են աստղեր,համբույրիս տեղում լուսինն է բացվում՝չհետաձգվող լույսը շուրթերին։Ես համբուրում եմ աչքերն աղջկա,եւ ինձ թվում է, թե ես սուզվում եմ գարնան դաշտերում,մեղեդիներում նոր բացվող հունդի։Գեղեցի՛կ, պայծա՛ռ աշխարհի համարհամբույրը տոն է վերածննդի։