Վայրի սեր
Վարդան Հակոբյան
Սիրո մեջ ծաղկի մոմիկն է վառվում,Եվ ժայռն է դառնում սրբազան խաչքար:ՁԱՅՆ ՆԱԽԵՐԳԻՔարերից ելած ծաղկին ասում եմՔարեղեն հրաշք Ու իմ մանկություն...Եվ այդ քարերը, թե հայրենի են,Գրկում եմ եղբոր, հարազատի պեսՈւ համբուրում եմ։Ո՞վ գիտե, եթե հողից քիչ մաքրեմ,Գուցե եւ ամեն մի քարի վրա Քանդակված տեսնեմՀամբույրը պապիս,Քանդակված համբույր՝ արեւի տեսքով,Տեսքով թփերումԱմոթխած պահվող մանուշակների։Ես համբուրում եմՈւ շուրթիս առած արեւոտ համըՎայրի լեռնության,Ականջս հպում սարերի կրծքին,Ուզում եմ որսալԽաղը արարվող ծիլ ու կանաչի,Որ խաղ է վաղը ծնվելիք մանկան...Հետո փորձում եմ ծաղիկ քանդակելՔերծի մի կողին։Ու քանդակում եմ՝Ծաղկի թերթերին անուններ տալով,Անուններ սիրո,Երազի,Հուշի...Սակայն, սիրելիս,Խոնավ ամպերը գալիս, իմ քրտնած ճակատը շոյումՈՒ շշնջում են,Որ ոչ թե ծաղկին, քեզ եմ քանդակելՔերծին այս վայրի։Եվ ծաղկի միջից դու ես նայում ինձԲոլորովին մերկ, երգ ու ժպիտով,Բոլորովին մերկ ամոթխածությամբ,Միայն սարերից առած մի թեթեւ,Թափանցիկ մի քող ուսերիդ վրա...Ես մտերմաբարՄի թեւս գցում այդ քերծի ուսով(Իբրեւ քեզ եմ իմ թեւի տակ առնում)Ու շշնջում եմ.-Դեհ, մեզ նկարիր այսպես, ժամանակ,Ինձ էլ մի վայրի քանդակ դարձրու։ՈՒ ԱՍՈՒՄ ԵՄՉգիտեմ հովը ինչո՞վ էր տարված,Ո՞ւր էր թափառում,Ո՞ւր էր թաքցրել ներկայությունը,Որ պաղատանքս շուրթերին առավ։Իսկ ե՞րբ է հովը գաղտնիքներ պահել,Հովի գաղտնիքը մի վայրկյան հետոԱնտառի բոլոր ծառերն են մեկ-մեկՓսփսում իրար,Հովի գաղտնիքը չի պահվում երկար։Եվ ես մնացի ինքս իմ առաջԿանգնած գլխիկոր,Ինչպես ժայռերին դեմ առած կածան։Մնում էր միայն փոխեի միտքս,Քո ոտքը գայի, Ասեի՝ Ներիր,Թե քո անունը ուրիշ իմացավ,Թե շշուկներդԿանաչ անտառում շուրթից-շուրթ անցան...Ասեի՝ Ներիր,Թե սիրուս վրա նոր սեր է բուսելՈւ հող դարձրել ինձ իր ոտքի տակ,Սերդ անմեղ է՝«Ճամփի մեջտեղում բուսած ծաղկի պես»Եվ անմեղորեն պիտի... տրորվի,Բայց ես չեմ թողնի,Չեմ թողնի, օ, ոչ,Միայն թե, սեր իմ, դու մի վշտացիր,Որ ոչ թե մաքուր,Կուսական, վայրի կածանի վրա,Այլեւ տրորված մի ճանապարհի՝Իմ սրտի մեջ է քո սերը ծաղկել.Ոչինչ, սիրելիս։Սակայն, ինչու՞ դու լսել չես ուզում,Մտորումներդ քեզ ո՞ւր են տանում։Բոլոր խոհերն այն եւ գանգատները,Որ պիտի միայն շշնջայի քեզ, պահում եմ իմ մեջ,Ո՞վ գիտե, ինչով կծլեն մի օր։Պահում եմ իմ մեջ,Իսկ թե ասում եմ՝ այն մի բուռ հողին,Որ շոյանքից եմ առել հետքերիդ,Այն մի բուռ հողին,Ուր պիտի, գուցե, ծլի բախտը մեր,Ուր հավերժ գարնան բույրն է խնկարկում,Ուր քանի դար է,Ցանվում են արդեն իմ երազները։(Սիրտս այդ հողով լցված է վաղուց որպես ծաղկաման)։Պաղատանքներս լսում է հողը,Հողը տեսնում է տառապանքներս,Խոհերս խառնում,Մաղում է իր մեջ,Օրերս առնում,Մաղում է իր մեջ,Իմ մեջ մաղվում է,Եվ ինձ է մաղում,Նորից մաղի տակ թողնելով... սերը։Բայց դու փախչում ես,Դարձյալ փախչում ես։Եվ ո՞ւր է, արդյոք, մոլորվում կանչս,Որ չի հասնում քեզ։Գուցե կարոտ է դառնում, ո՞վ գիտե,ՈՒ ցողի նմանԻջնում սիրավոր ծաղկունքի վրա,Գուցե դեռ լալիսՈւ որոնում է քո գոյությունը։Մեղավոր կանչս,Որ ինքն իրենով չափել էր ուզումԽորությունը քո անխոս լռության։Անձայն էիր դու,Երազո՞ւմ էիր...Ես չգիտեի, չէի հասկանումԻնչ լեզվով էին խոսում, սիրելիս,իմ երազները,Իմ երազները՝ լռության մեջ քո...Չէի հասկանում։ Դու փախչում էիր,Եվ չէիր ուզում լսել խոսքը իմ՝Ցավապարտյալիս,Որ թողություն էր խնդրում քեզանից ոչ թե մեղքերի,Այլ անմեղ ծնված իր սիրո համար։Այս անգամ, սակայն, փախչել չես կարող,Քեզ քանդակել եմ այս քերծի վրա,Որ խոնարհորեն դու իմ մոտ մնաս,Որ քո մեջ գտնեմ կանաչությունս՝Սերս չաղարտված,Որ ես նրանով ստուգեմ ինքս ինձ,Որ ես նրա մեջ... վերագտնվեմ։ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍԱնմեղությունը երկնի կամարում Աստղ չէ քնած,Քարերի ճեղքում ծվարած ծիլիԾաղկավորվելու խոստում չէ կանաչԵվ սիրո երգ չէ, որ իր մեջ ունիԱրեւից հյուսած ժպիտ ու հառաչ...ԱնմեղությունըՔո մանչուկների աչքերից նայողՊարզություն է, որ հալածում է ինձ,Հալածում է ինձԱմեն մի քայլի։Եվ դրա համար իմ աչքերի մեջՈւ իմ խոհերի,Երազների մեջ բուրվառող սերդՓորձում եմ թաքուն պահել աշխարհից,Կամ թե... չպահել,Քանզի ուզում եմ անմեղությանը միշտ ուղիղ նայել։Ուզում եմ, սակայնՔո մանչուկների պայծառությունըՀառնում է հանկարծ,Հանկարծ խոսում է իմ թեժ սիրո մեջ,Ինչո՞վ չէ, իրավ, սերն էլ երեխա։Այսպես է, ահա,Որ ես քեզանից հեռու եմ փախչում՝Աղբյուրից ձգվող կարկաչի նման,Այսպես է, որ ես հավատիս շողըԵրկինք առաքելԵվ սպասում եմ մի նոր արարման,Արարման հույսի,Լույսի արարման...Ես սպասում եմ, որ բախտը իմ դեմ Դռները բացի,որ իմ տանջանքը թվա միջանցիկ...Թէ չէ, սիրելիս,Սերս կդառնա անհասկ մի ցողուն։Սերս, որ վայրիԺայռերից առած կապույտ մաքրություն,Շող ու ժպիտ էՔո կարոտների թերթերին ցողում...Այսպես է, խենթս,Եվ թող աչքերիդ չթվա հանկարծ,Թե ես չեմ տեսնում իմ սիրո վաղը,Քանզի քո սրտի,Քո հոգու համար չեմ ուզում լինի մի նոր մոլորում,Առանց այդ էլ ես ճանաչում եմ ինձԷության մեջ քո,Որտեղ այրուցքի հետքեր կան անթիվ...Բայց ուր կրակի դաջվածք է լինում,Այնտեղ, լավ գիտեմ,Կանաչ չի բուսնում, չի բացվում ծաղիկ,Մինչ էությունդ ծաղկով է զուգված։Եվ ես չեմ փորձիԽանգարել նինջը քո ծաղիկների,Եվ ես չեմ փորձիՏուն ու տեղ դառած, տուն ու տեղ դրած քո երազներիԱնմեղ հրճվանքին արցունքս շաղել...ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄՊատահում է, չէ՞, որ պատահաբարՄի կտոր հող է մեծ ծառի փչակին նետում,Պատահում է, չէ՞, որ պատահաբար,Այդ բուռ հողի մեջԾվարած մի սերմ նոր ծիլ է դառնումԵվ ծնվողների պարզ իրավունքով Արմատներ նետում.Ծառի փչակըԴառնում է ասես լույսի ծաղկաման...Պատահում է, չէ՞...Սերս էլ նման ծաղիկ է, սեր իմ,Կարոտ է վայրի,Միայն՝ ոչ ծառի,Միայն ծառի պես ճյուղեր արձակած Օրերիդ վրա,Եվ այն էլ առանց... «պատահաբարի»։Կարո՞ղ ես կարդալ ճամփան այդ ծաղկի։ԴՈՒ ԱՍՈՒՄ ԵՍԵվ դու իզուր ես քանդակել գուցեԻնձ այս երկնքոտ ժայռի մի կողին,Աչքերս բախտի արցունքով լցվել,Կարոտ են շաղում գարունքվող հողին։Արցունք առ արցունք մաղվում եմ այսպես,Շաղախվում հողի արարումներին,Որ հողից ելնող գարունների մեջԿրկնվի փայլը իմ երազների։Սակայն բախտը իմ չեմ տա ծաղկունքին,Թող նրանց սերը լինի անարգել,Չեմ ուզում նորից, չեմ ուզում, անգին,Անտերունչ սիրով սրտերը ձաղկել։Շատ եմ ուշացել ես ճանապարհից,Դու հայր ես արդեն, իսկ ես՝ մի մոլոր,Քեզ լինեն երգը, հեւքը օրերիսԵվ պատրանքներս, լույսերս բոլոր։Ինձնից թաքուն էլ դու կապրես իմ մեջ։Եվ ես քո կարոտ հուշերի վրաԱմեն օր մի մոմ կվառեմ, իմ սեր,Բայց քո մեջ թող ես միշտ անհուշ մնամ։Կամ մնամ, սակայն, ոչ որպես քանդակ-Սրտում՝ սիրո պես, ինձ պես՝ ժայռերին։Քանզի, սիրելիս, դժվար է անչափ,Չեմ ուզում ապրել քանդակավարի։ԵՍ ԱՍՈՒՄ ԵՄԻմ կարոտի հետ ես երկար, երկարՃամփա եմ անցել,Մինչեւ այս կարոտ լեռներն եմ հասել,Լեռներ, որ սիրո աստղերն են պահում իրենց լանջերին։Եվ երբ ծաղիկ եմ պոկում ես հանկարծ,Նշանակում էԱստղ եմ տանում իմ ձեռքերի մեջ,Իմ աչքերի մեջ՝Տանում եմ երազ...Բայց քի՞չ է լինում, որ իմ երազն է ինձ առնում իր մեջՈւ քայլում առաջ,Քարոտ, լեռնային նեղ կածաններով։Օ, թե քանդակն էլ քայլել իմանար,Տաք կարոտներսԴեպի իմ սիրո հրաշք աշխարհըԿուղեկցեին քեզ մի կրկին անգամ,Եվ այնտեղ ազատ կլինեիր միշտ՝Դաշտային ծաղկի ծիծաղի նման...Բայց դա չի լինի,Դու այնպես ես այս ժայռին «շղթայված»,Ինչպես հույսերս,Երազներս՝ քեզ...Եվ դրա համար ինձանից քաշվել,Քաշվել օրերից՝ առանց քեզ անցնող,Վերադարձել եմ ափերն այս վայրի,Կամ՝ ավելի եմ մոտեցել սիրուս...Մոտեցել եմ, որ քո առաջ պարզեմԵրազված հոգիս,Որպես քո սիրո... կրակարանը։Ախր, դու գիտե՞ս, Թե ծառ եմ ծնվել՝Դժվար է ապրել անտառից հեռու,Թե երգ եմ ծնվել՝Ես պիտի կամուրջ դառնամ մի ամուրԻմ դարը լուսնին կապող ճամփեքին,Թե քար եմ ծնվել,Ինձնով պիտի քո արձանը կերտվի,Թե լեռ եմ ծնվել,Իմ սրտում պիտի պահեմ սերը միշտ կապույտ անհունի,Թե ծնվել եմ... մարդ,Պիտի աշխարհը նրբալույս մի վարդ, շուշան դարձնեմ,Քո անուրջների լույսը տարածեմՕրերի վրաԵվ քարին անգամ (առավել եւս՝ քեզ պես քանդակին)Լինեմ սիրահար...Բայց գիտեմ ինքս էլ, որ ուշ է արդեն,Որ ուշացել էԿյանքում ինչ-որ բան,Իսկ ավելի ճիշտ՝ ես եմ վռազել,Առաջ եմ անցել ու... մնացել ետ,Մնացել կանգուն ճամփի մեջտեղում,Այն ծաղկի նման,Որ անմեղորեն պիտի... տրորվի՝Ոտքերի տակ խենթ վարգող օրերի։***Ձգել ես միշտ ինձ, ինձ միշտ ձգել ես,Ինչպես որ ծառն է հովերին ձգում,Եվ կարոտների ձյունով ծաղկել ես,Արեւի տենչ ես պահել քո հոգում։Ճամփա եմ ընկել, որ քո տունը գամ,Փռվեմ ոտքիդ տակ՝ ինչպես սերը իմ,Բայց ամեն անգամ, բայց ամեն անգամՄնացել եմ ես կես ճանապարհին։Ճամփիս մի ծայրին իմ տունն է կանգնած,Մի ծայրին հեռու քո տունը, իմ սեր։Իմ տնից ճիչն է կանչում ինձ մանկանց,Քո տնից՝ սերդ, որ երգ է, լույս է։Ու թե հոգուդ մեջ նեղացել ես դու,Ոչ ինձնից, կյանքից թե նեղացել ես,Ոչինչ, մի ծաղիկ պահիր քո սրտումԵվ նրա լույսով հույս տուր ինքդ քեզ։Ես էլ կփորձեմ, իմ լավ, իմ մաքուր,Խաբկանքով սնել իմ սերը վայրի,Երկնքից առած խոհերով լազուրՕրորել ու նինջ բերել աչքերին։Կփորձեմ, սակայն, գիտեմ, չի լինի,Տառապանքիս պես արթուն կմնա,Իմ արյան վազքում ապրում ես քանի՝Հազարականթեղ սրբության նման։***Ես իմ օրերից ավիշ կքամեմՍրտում ընձյուղվող երազի համար,Եվ քո թեւերը ինձ էլ կտանեն,Ինձ էլ կտանեն աշխարհից-աշխարհ։Տող առ տող քո մեջ կհալվեմ, իմ սեր,Ցող առ ցող մաղվեմ աշխարհի վրա,Ճանապարհների հոգուն կհյուսվեմ,Կդառնամ ձգտում՝ ճամփորդի համար։Կապույտ կդառնամ լեռներիս համար,Լեռներիս սիրտը կծծվեմ անհագ,Եվ մի լեռներակ վտակի նմանԳույներ կտամ քեզ, ծաղկունքիդ՝ կրակ։Միշտ վառ կպահեմ օջախն իմ հոգում,Օջախը սիրո, լույսի, մաքրության,Ուր բարձրությունն է քո տեսքով ծաղկում,Օրերիս շրշում երգը հարության։Եվ որպես ընծա իմ սերը կտամՀավատով հունցված, շաղախված հողին,Որ հողի սրտով ես ինձ հավատամ,Հարազատ մնամ քո սրտի դողին...ՁԱՅՆ ՎԵՐՋԵՐԳԻՉգիտեմ ինչու լեռներն եմ եկել,Չգիտեմ ինչուՔերծի վրա եմ ես քեզ քանդակելՈՒ քող դարձրել ուսերիդ վրա շղարշն ամպերի...Քո սուրբ պարզության,Մաքրության մեջ քոԱյդքան շատ ես դու անմեղ ու... վայրի, մաքրորեն վայրի...***Պապս քարերին լույս է քանդակել անմեղության պես,Ես քանդակում եմ այդ լույսի խորքում(Կներես ինձ, պապ) «մեղավոր» մի սեր,Մի անուշ, անուշ, ծաղկե մի աղջիկ,Որ պիտի մի օր,Լույս դառնա իմ մեջՈՒ փոխարինի ամեն... արեւի։Եվ ամեն անգամ,Երբ մենակ լինեմ կարոտի հետ իմ, ես այստեղ կգամ,Դողացող ձեռքով,Դողացող սրտով ես հետ կտանեմ շղարշն ամպերի,Որ դու քանդակից ինձ նայես, ժպտաս...Պապս արեւ էր ժայռին քանդակում,Ես քանդակել եմ արեւոտ մի սեր.Սիրո մեջ ծաղկի մոմիկն է վառվում,Եվ ժայռն է դառնում սրբազան խաչքար։ 1973թ.