Երկրի աստղը
Վարդան Հակոբյան
Եվ քանի միլիոն Մարդ ունի հիմաԱյս երկրագունդը: Բայց նորից իրենցՄենակ են զգում Մարդիկ աշխարհում...Պաբլո Ներուդային«Չի դադարում Չիլիի հայրենասերներիպայքարը՝ երկրում ժողովրդի իրավունքներըեւ արդարությունը վերականգնելու համար»։ (Թերթերից)ՆԱԽԵՐԳԼեռներն ամեն օր բարձրանում էին։Եվ նրանց վրա երկինքն ավելի բարձր էր կանգնում,Որ մաքուր մնա,Որ մնա անկեղծ... Իսկ արեգակը՝Ակունկագուա լեռան կատարիցՁեռք էր երկարում ծիլ ու ծաղկունքինԵվ փաթաթվում էր հողի բույրերով։Եվ մանկանում էր օվկիանի ծափում,Ժպտում լուսաթով... Բայց ավելի շատՍիրում էր սուզվել մանուկների պարզԱչքերի խաղում։Կախվում էր ինչ-որ ժայռի պռունկիցՈւ գթությունը փորձում հովերի,Մինչեւ որ նրանքՎազք ու սուլոցով իրեն կհասնեն,Թառում էր նարինջ երկնի մի ծերինՈւ չարաճճի նայում, ծիծաղում։Նրա ծիծաղը ձուլվում ծաղկունքիԼույս երազներին, Գույներին՝ հեռվումԾիածան կապող պաղ ջրվեժների,Մի նոր, առնականԶգեստ էր դառնում լեռների համար։Խաղաղ օվկիանն էլՀոգու խորքերում արարած երգը,Ալիք առ ալիքԱփին էր բերում։ «Մենք քիչ ենք այնպես,Երջանիկ տարի, հայրենակիցներ»...Եվ հետո երգն այդ երկինքն էր երգում,Երգում է լույսը առավոտների.-Աշխարհը երգ ու ժպիտ է դառնում...Բայց դա անցյալ է։ Հիմա՝ լռություն,Խաբկանք է շուրջը մի համատարած։Մոլորված մի շողԻնչ-որ կիթառի լարերի փարվել՝Ջահել երգչի մատների տեղակ,Ողբում է ասես,Ու մի մեղեդիՑավ ու մորմոք է մաղում աշխարհին.«Ապա ես հոգնած՝ շուտով պառկեցի,Որ վիշտն իմ երկրիՔուն մտնի ինձ հետ...»։ԳԼՈՒԽ ԱՌԱՋԻՆՏխուր էր։ Եվ խաղաղության Միջով գիշերվաԵրգիչ աղբյուրի կարկաչը սահումՈւ ինչ-որ ծաղկիԱրշալույսների գույնն էր ներարկում,Ներարկում էր բույր...Մի խաղաղ գիշեր, Մի բյուրեղ աղբյուր,Եվ այդ աղբյուրի շուրթերին՝ լուսնի Մի մաքուր բաժակ՝Լցված մաքրացող երգի կապույտով...Ու հանկարծդարի վայրկյանը ծանր Ընկնում քարի պես,Փշրում է մեկեն բաժակը լուսնի,Խաղաղությունն է փշրում գիշերվա...Ու այս ամենը երազ է, իբրեւ...Քնիր դու, կասկած,Քնիր դու, Պաբլո,Կասկածի վրա ծիլեր արձակած, Բեզարած խոհեր,Քնեցեք դուք էլ...Տեսնո՞ւմ եք, ահա, պատուհանից դուրսԵրկինքը խաղաղ իր նիրհի մեջ է,Աստղերը մանկանց օրոցք են փնտրում,Նրանց երազը զուգելու համար,Նրանց երազումԿարմիր խնձորներ դառնալու համար։Իսկ օվկիանոսի հարթության վրաԱլիքները խենթ քոթոթների պեսԻրար մեջք ելնում,Գլորում իրար,Մռնչալն ասես նոր են սովորում...Աչք փակիր, գիշեր,Պաբլո, դու քնիր,Բայց ինչպե՞ս, արդյոք,Երբ սիրտը Լանին հրաբխի պեսԺայթքում է ահա երկնքի դեմքին,Երբ նենգությունը դարանակալածՀատել է ուզում երակն արեւի...Լեռների գրկում ընկած ծովի պեսՇուռ ու մուռ եկավ գիշերն անհանգիստ,Հառաչեց անքուն,Մինչեւ լույս օրվա շողերն անդրանիկԽայտացին խաղաղՈւ խտուտ եկան հոգիների մեջ...... Պարզ առավոտվա վաղորդյան շողովԼվացեց դեմքը. -Բարի առավոտ...Ու ելավ տնից. -Բարին քեզ, աշխարհ...Չիլիի կապույտ լեռներում փռվածԿապույտ մի անտառ,Անտառ հույսերի ու երազների։ Կանգնած է կաղնին՝Իր լայն տարածված ճյուղերով երկինք, Իսկ արմատներով՝Մայր հողը գրկած...Կաղնին՝ վեհափառ,Անտառի կանաչ հավիտենությանԵրգը շուրթերին. «Ես - ժողովուրդն եմ»։Եվ թե շանթ եղավ՝Ձեռքն է հավաքում,Իր հետ արեւի բարձունք տանելովԼույսի, երազի մի ամբողջ անտառ...... Եվ առավոտը բարի է կարծեսՄանկան սրտի պես,Մանկան երգի պես լույսը՝ մաքրացող։Ծավալվեց օրը՝ նման երազիԻրականության դռները ծեծող,Թող բացվող օրը Հավատով լինիՈւ ծիծաղ բերի լեռների համար,Խաղաղ օվկիանի խաղաղությունը Աշխարհին բաշխողՕրհնություն լինի,Ազատությունը թեւածի ազատ Լեռների վրա.-(Լեռները իրենց հպարտ են զգում, Արծվի թեւի տակ)...Եվ ազատության թռիչքի համարՆա երկինք դարձրեց Երազները իրՈւ Արեւ դարձավ.-Թող ցրեմ լույսըԱշխարհի բոլոր կողմերի վրա,Թող որ լեռներին ծվարած տունն իմ,Աշխարհը փոքրիկ,Իմ շողերի մեջ ծաղկումն իր գտնի,Սիրահարների սրտից պոկվածՆվագը քաղցրԾարաված, կարոտ սրտերին հասնի։Մի անմեկնելի ցոլանք կար նրա Ժպիտների մեջ,Կապանքների մեջ անցած մանկության Ջինջ անուրջների, Տենչերի միջովԿանաչ լույս փռեց հայրենի հողին։ Եվ խոհը Նրան Հեռուներ տարավ...Աչքերի առաջ ծաղկունքով ծփացՄի պատառ հողն այն - հողը չիլիական-Ուր երազներ են հունդերի նման Ցանել հողաբույր, Հեղեղեն մարդիկ՝Ածխահատները,Որոնք ածխից էլ սեւ աչքեր ունեն։Մի պատառիկ հող՝Հույսի նման տաք...Ու ծառանում է ճյուղաշատ մի հարց.-Այս հողը ո՞ւմն է...Խոհը կնճիռներ ակոսեց դեմքին,Մռայլվեց մի պահ,Ապա իր պայծառ հայացքը հառեցԱրեւագուշակ հորիզոններին,Շշնջաց քաղցր, որպես սուրբ պատգամ.Հողը՝ արմատին,Որ նրա խոսքը իր էությամբ էՉափում ամեն օր,Հողը՝ Արեւին, Ջրին, հողվորին, Ծաղիկ ու ծառին,Եվ նրա սրտում թող ծիլեր նետենՈւ ծլարձակեն Միշտ լավը, Բարին...Ու ծաղկեց այսպես հողը, հայրենին,Կյանքը օր-օրի Գարուն էր հագնում,Գիր ու տառերըԹե Կարոտ էին մինչ այդ ու ծարավ,Դեռ նոր-նոր էին Հագեցում դառնում՝Ջինջ մանուկների կարոտած հոգում։Ազատությունը սնվում էր ասեսՆրա աչքերից ու հոգուց բխածԽինդ ու լույսերով։Եվ բարձրանում էր լեռների միջով,Ձգվում աշխարհի խաչուղիներինՆոր հավատ բերող մի նոր ճանապարհ։Ճամփորդը՝ փոքրիկ-փոքրիկ մի աշխարհ։ «Առ սիրտս, երկիր, Ուղեցույց դարձրու»...Բայց հանկարծ...լույսի խավարում եղավՈւ վանդակ թվաց երկինքը արծվին,ՈՒ դավը որպես մթության ծովը Նետված մի ուռկան,Ցանցի մեջ առավ մի կանաչ աշխարհ։Ցավում է սիրտը, բայց սիրտը... ոչինչ,Սրտի մեջ մի ողջԱշխարհ է ցավում...«Ես տառապում եմ իմ ժողովրդի Տանջանքով միայն,Ես ապրում եմ, կամ,Իմ հայրենիքի խորքերում, ինչպես՝ Նրա անսպառ,Բոցավառ արյան գնդիկը կարմիր,Ես իմ սեփական ցավերի համարԺամանակ չունեմ»...Ցավում է սիրտը, բայց սիրտը... ոչինչ,Սրտի մեջ երգ կա,Սեր կա,Հայրենիք...«Թույլ տուր՝ սիրեմ քեզ, քո սահմաններովԲանամ երազիսՃամփան՝ ձյուների ու ծովի միջեւ,Թույլ տուր, որ քամեմ բուրմունքը քո դառն,-Իմ պանդխտության շշի մեջ ես այն Տանում եմ ինձ հետ»...Ցավում է սիրտը, բայց... էլ ի՞նչ ոչինչ։Մի ակնթարթ էրԵվ հանկարծ Մայրը որբացավ մեկեն Կարոտով որդու,Եվ հանկարծ սիրտը...«Իսկ իմ Չիլիի սրտի խորքերումԱպրում եմ ինքս......Իմ ժողովուրդն ինձ կամուրջ է տվել,Նա ինձ թաքցնում է իմ հայրենիքիԽոր ընդերքի մեջ։Եվ ես քնում եմ աղավնիների Ճերմակ թեւի տակ,Եվ իմ երազում տեսնում եմ՝ ինչպեսՓշրում եմ բոլոր արգելքները քո»...Ցավերն այրում են, իսկ ես հիշում եմ տողերն իմ երգի.Ցավերն այրում են, -Բայց գիտե՞ք արդյոք,Բանաստեղծները ցավից չեն մեռնում,Բանաստեղծները ցավից ծնվում են...ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴԵվ քանի միլիոն Մարդ ունի հիմաԱյս երկրագունդը։ Բայց նորից իրենցՄենակ են զգում Մարդիկ աշխարհում...Մրրիկը սուլեց,Մրրիկը ցավի նման փաթաթվեց Լեռնածերպերին,եվ գագաթները փշաքաղվեցին։Սարսռաց երկնի կապույտը անծիրՈՒ ձյունի նմանՀալվեց-փշրվեց ձորերի վրա։Այրի մնացած լեռներ ու ձորեր,Որ քանի-քանի անգամ են իրենց արձագանքներովԵրկինք հասցրել չհանգչող երգը հանգչած Պոետի։Բայց հիմա, հիմա, հիմա ամենուրԲողոք ու կանչ էՍրերի ծայրին խաչ հանված սիրո,Հիմա աշխարհը գարնան փոխարենՍրտերից քամվողԱրյուն է հագել...Պոետի երգը, որի մեջ ասեսՕվկիանի շառաչՈւ աղերսանք կա, Թախիծ կա այրող,Ձայնը, որի մեջ ցավով փոթորկված,Կացնահար լինող դալար անտառի Երազ ու տենչ կա,Ձայնը, որ պիտի փորձեին, ավաղ,Գնդակահարել աշխարհի առաջ, Անմեռնելի է,Քանզի աշխարհում,Ինչ-որ տեղ հիմա ճշմարտությունը Թագադրված էՈրպես տիրակալ...Պոետի երգը, դա լույսն է նրա,Մայր ժողովրդի օվկիան-սրտի մեջ՝Մի պայծառ նավակ,Լողում է դեպի հավիտենություն։Նայեք, լուսինն ինչպես է, ահա, Իմ հայրենական դաշտով անցնելիսԱրնոտվել մեկեն, արյունով ծաղկել։Ոչ մի կերպ Նրան հանգիստ չեն տալիս Մտորումները, պատկերները ջերմ,Պաբլոյի այրող անունն է երգը։Հեռու հեռավոր հորիզոններումՄշուշի մի քող քաշվում է կամաց,Անցած գնացած օրերից մեկը Ետ բերում կրկին...Այդ օրվա միջով Պոետն է քայլում,Իսկ ուղեկցողը այնքան մայրենի,Այնքան մտերիմԺպիտն է պայծառ իր ժողովրդի,Ժպիտ անսքող...եվ հետո մի զույգՔալյում է ասես... երկնի վրայով,Շուրթերին՝Սիրո խոստովանություն,Խաղաղությունը,Բարձրում թեւածող ճերմակ աղավնու Հավատարմությամբ,Գալիս է նորից, թառում ժիր մանկանՄեկնած ձեռքի մեջ...Եվ հետո ինչ որՍուր է բարձրանում այդ ձեռքի վրա,Եվ հետո անուշ հողը, հայրենինԻր Պոետ որդու արյամբ է հեղվում,Երկինք են հասնում սիրով ծլարկողՍուրբ երազները...Բայց պատկերներն այս ցրվում են հանկարծՆավակի կողին՝Ջարդվող ալիքի շառաչների մեջ։Եվ երգի առաջ,Ջրերի եռքում կանգնում է մեկենՃերմակ ու ճերմակ ծաղիկներ հագածԵրազի մի ծառ,Մի խնձորենի,Որի թերթերը մի վայրկյան հետո,Որպես տաք արյան հրավառ շիթեր,Ցայտում են ասես ջրերի վրա...Նրան թվում է, թվում է մի պահ,Թե այդ ամենը երազ է քաղցր։ՈՒ հեռվում ահա, ինչ-որ զանգերիՂողանջ է լսվում, Ղողանջ աստղերի։Խաղաղությունը, ո՞վ էր շշնջաց,Կռվի է ելել պատերազմի դեմԵվ պիտի հաղթի...Դե, թողեք, աստղեր, մայր աստղեր, թողեք,Ձեր ժպիտներից շողեր առնեմ ես,Ջերմություն առնեմ ձեր կրակներից,Լույսերից ես փունջ կապեմ մի պայծառ՝Հայրենի երկնից,Սեւակնած երկնից,Հայրենի բարձր լեռներից վերեւ կախելու համար...Իսկ ԲանաստեղծիՀավատը արդեն նավակ է դառել,Սահում է դեպի ափը... երազի։ՎԵՐՋԵՐԳ...Ու մտածում եմ՝Այս պահին, երբ մենք երկինք ենք թռչում, Գուցե, ո՞վ գիտե,Հեռու հեռավոր մի մոլորակիցՄեզ պես ինչ-որ մարդՈՒզում է երկիր թռչել մեզ անհայտ Մի նոր հրթիռով։Ի՞նչ պիտի տեսնի այս մոլորակում, եւ նրա աչքինԻնչպե՞ս կերեւա մեր այս աշխարհը՝ ծխի, վառոդի...Դո՛ւ, իմ մոլորված Երկիր մոլորակ՝Աշխարհ սիրելի,Վերջ տուր դեմք վառող Ու խղճեր վառողՔո հրդեհներին,Ընթացքդ շտկիր,Ուրիշ էլ ոչինչ, ոչինչ չեմ ուզում՝Թող տնից ելնող ամեն ճանապարհՏունդարձ ունենա, Նորից հասնի տուն։Թող ճամփեքի պեսԵրգը մեր սրտում լինի միշտ արթուն։«Ես ծնունդ առա, որ երգեմ հավետԵվ որ ինքդ էլ միշտ երգես ինձ հետ»։ 1982թ.