Վեմեր
Վարդան Հակոբյան
Մի հավք իջավ ուսիս, կտուցին երգ էր բերել, ասես՝կրակից նոր հանած, պարզվեց՝ իմ շունչն է, որտեղի՞ց էրբերում. «Աշխարհում շատ հոգիներ կան, նրանցիցմեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը հոգի է, որովհետեւդու ինձ լքել ես, իսկ մյուս հոգիները տեսնես ինչու են հոգի»։Մի ծաղիկ խոսեց ճամփիս, շշուկը խոտերի մեջ փոխվեցջրի խոխոջյունի, պարզվեց՝ հայացքս է, որտեղի՞ց էրգալիս. «Աշխարհոմ շատ գարուններ կան, նրանցիցմեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը գարուն է, որովհետեւքեզ կարոտում եմ, մյուս գարունները տեսնես ինչու են գարուն»։Մի աստղ իջավ ափիս մեջ, լույսը ալիքվում էր կրծքիստակ, պարզվեց՝ քեզ չկորցնելու իմ հույսն է, որտեղի՞ց էրգալիս. «Աշխարհում շատ երազներ կան, նրանցիցմեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը երազ է, որովհետեւդու ուրիշինն ես, իսկ մյուս երազները տեսնես ինչու են երազ»։Մի ձայն եկավ շատ հեռվից, խփեց ականջիս, ծանոթէր այնքան, պարզվեց՝ իմ ձայնն է, որտեղի՞ց էրգալիս. «Աշխարհում շատ ծովեր կան, նրանցիցմեկն էլ իմ սերն է։ Բայց իմ սերը ծով է, որովհետեւդու կաս, իսկ մյուս ծովերը տեսնես ինչու են ծով»։