Մենարան Վարդան Հակոբյան

Վերջին ճիգով

Վարդան Հակոբյան

Հողը հող չէ, լերկ - անշոր է,Հովը հով չէ, մերկ - տոչոր է,Բայց կանգուն է մնում ծառը,Ծառ, որ ծառ չէ, բուսաչոր է։Մնում է մի վերջին ճիգով,Մի կերպ, մամռած քարի վրա...Ոսկրացել է, բայց... չի ընկնում,Ի՞նչ հրաշք է փրկում նրան։Բույն է դրել ծառին մի հավք,Ճուտ ու ճիվով օրհնել բարին.Ջրի, հովի, հողի տեղյակ՝Այդ ծիվծիվն է պահում ծառին։