Մենարան Վարդան Հակոբյան

Արեւը դուռն է

Վարդան Հակոբյան

Արեւը դուռն է հեռու մանկության,Իմ տունը դուռն էՍեր ու սարերի,Քարերը դուռն են զարկված քաջերի։Ժայռերն ուզում են վեր կենալ-գնալ,Ինձ համբուրում էԿրակի լեզունՈւ թողնում հուրը աչքերիս հոսքում։Կարոտից առել կապարճը նրա,Տվել եմ երգիս...Հրափողի մեջՄի ծիտ ապահով իր բույնն է հյուսում։