Մենարան Վարդան Հակոբյան

Տղաներն, ահա

Վարդան Հակոբյան

Տղաներն, ահա... Ո՜նց են շտապում,Մեծանալիս էլ վռազ են ասես...Հաճախ են նրանք առանձնության մեջԻրենց երեսիԱրդեն նահանջող աղվամազերըԹաքուն բերկրությամբ, հրճվանքով շոյում,Ածելիների շեղբին փորձելով՝Շտապեցնում բեղ ու մորուսի,Նոր շեշտեր դնում ձայնի մեջ անգամ...Եվ մի ողջ ամիս անքուն կմնան,Թե արդեն հասուն, խոնարհ մի աղջիկՏղամարդու տեղ դնելով իրենց,Շեղ-շեղ նայել է, Ժպտացել շեղ-շեղ...Իսկ աղջիկնե՜րը... Ո՞նց են շտապում,Նրանք ավելի վռազ են ասես...Հաճախ են նրանք հայելիներումՀմայվում իրենցԲարակ իրանի խաղ ու նազանքով,Թաքուն հրճվանքով, Հայացքով նայումԱռագաստի պես բացվող կրծքներին,Ժպիտների մեջ կրակ ձեւելով Շտապեցնում օրերին անգամ...Եվ մի ողջ ամիս անքուն կմնան,Թե մի առնական, հպարտ մի տղա,Նազելիի տեղ դնելով իրենց,Նայել է խենթ-խենթ Ակնարկումներով...Շուտ են մեծանում, մեծանում են շուտ,Որ հետո, հեռու-հեռավոր մի օրԱրցունք-կարոտով մանկություն հիշեն...Եվ մեծանալիս ո՜նց են շտապում...