Մենարան Վարդան Հակոբյան

Դժվար եմ կրում

Վարդան Հակոբյան

Ես իմ անունը կրում եմ, ինչպեսհողն է պապիս պատիվը կրում,եւ ծառը բարձրիկ, ծառը երկնահաս՝հավքի նորոգվող բույնը ձեռքերում։Ես իմ անունը կրում եմ, ինչպեսմայրն է կրում չծնված որդուն.ինչպես որ ցավն են կրում մեծ սիրոարյան գույնի մեջ - հավիտյան արթուն։Ես իմ անունը կրում եմ դժվար,դժվար եմ կրում նաեւ ձեռքերս,որոնք, թե պետք է՝ կընծայեմ ես ձեզեւ կերգեն անգամ չերգվող երգերս։