Տունն իմ մանկության
Վարդան Հակոբյան
Տունն իմ մանկության թողել եմ հեռվում,հեռու, հեռու տարիների հեռվումեւ հիմա ուզում եմ վերադառնալ։Մաքուր-ջինջ է՝երեխայի տաք արցունքների պես,հայտնություն՝ որպես, ուշ գիշերներին մորս պատմած հեքիաթները, որոնցանվերապահորեն հավատում էի,անխառն՝ որպես արշալույսները,որ մեր լեռներն էին բացում,անսուտ՝ որպես անարատությունը մանանայի,որ մորս հայացքն էր թողնում ծաղիկներին,որ խիստ էր՝ որպես մոլեգին սերը իմ Սարգիս հոր։Մանկությանս տունը՝ ինձ միշտ անդավաճան,իսկ ես նրան թողել եմ մոլորաբար,Մանկությանս տունը՝ Մեծ ձորագետի մրմունջն ականջում,քարերի մեջ իմ հիշողությունը՝ խորը պահված, որ հանկարծ չկորսվի,շեմին՝մայրս դեռ կանչում է, անդադար կանչում է ինձ տուն,բակում, չափարի մեջ տնկված բիհրըսկսել է բողբոջել(Զառունց չափարի բիհրերն էլ են գիժ՝ ասում է Միշա քեռիս)երազս՝ բարձրլեռների երկնահաս գագաթներն է երիզումու գիշերները լուսնի արծաթով ողողում մեր հանդերի աղբյուրները,արաժանը Ընդգմե տան կարասների մեջամփոփում է հանդածաղկի դեղին ոսկին...Մի աղջիկ ինձ հանեց իմ մանկության տնիցու ես խաբվեցի՝ համարյա դեռ երեխա, հոգուս վերքերը վիրակապելովփաթաթաններով սպիտակ ճանապարհների,հայտնվեցի ուրիշ, ուրիշ, ուրիշ աշխարհներում։Մանկությանս տունը, ուր ես դեռ սպասում եմ ինձ,թողել եմ հեռվում,հեռու, հեռու տարիների հեռվումո՜ւ հիմա ուզում եմ վերադառնալ։Գիտեմ,որ բոլորը՝ ծնողներս, քույրերս ու Պատի եղբայրս, հարեւանները,մեր քարերը, ծառերը, շունը չծերացող, Թառամնի ու Դերունց աղբյուրներըինձ կընդունեն առաջվա կարգով՝ որպես դարձի եկածի,եւ միայն մի երեխա, որ ես եմ՝ մանուկ ժամանակ,չի հասկանա ինձ,ինձ չի ների՝ուրիշ, ուրիշ, անբացատրելի մի զգացումից, որ միայն սեր չէ։Բայց եւ այնպես՝ ներեցեք, որ պիտի թողնեմ բոլորիդ,Բայց եւ այնպես՝ուզում եմ մի անգամ էլ տեսնել ինձ չներող այն երեխային,բայց եւ այնպես՝ օգնեցեք ինձ,ուզում եմ վերադառնալ իմ մանկությունը։