Մենարան Վարդան Հակոբյան

Գնում եմ ես էլ

Վարդան Հակոբյան

Գնում եմ ես էլ։ Խաղ էր կյանքս մի,Տանուլ տվեցի, անցա գլխիկոր։Այժմ մենակ եմ։ Կառչել եմ կայմին,Նավս՝ ճոճվում է ծովերի մեջ խոր։Սուզվում եմ, ահա... Ձկները վաղուցՍրտիս պես համեղ կեր չեն համտեսել,Չգրված երգիս բույլը մի պտղունցԱլյաց շուրթերին կարող է հոսել։Մնացեք բարյավ... Եվ ինձ ներեցեք՝Ամենի համար, ինչ եղավ կյանքում։Ինձ հետ տանում եմ անանուն մի վերք՝Դաջված հոգուս մեջ, ամենախորքում։