Փափուկ ձմեռ է
Վարդան Հակոբյան
Փափուկ ձմեռ է,Տաքուկ ձմեռ է,Ես ինձ չեմ ուզում երգերով խաբել,Ես ինձ չեմ ուզում տեսնել միշտ այսպես՝Կարոտիս վրա ճերմակ մաղելիս:Դրսում ամեն ինչՊայծառ է, աշխույժ,Ինչ-որ մոռացման ժպիտ է փռվելՃամփեքի վրա:Փափուկ ձմեռ է,Տաքուկ ձմեռ է:Ահա զրնգաց օրերիս շղթան,Այդ զնգոցի մեջՄեղեդիներ է փնտրում ինձ պես խենթ ու անչար մի մարդ,Փնտրում է բառեր,Որ իրար վրա դարսելով կամաց,Կարող են ձյունի փաթիլների պես մի վերմակ հյուսել՝Թեկուզ չծնված մի ծիլի համար,Ես ինձ չեմ ուզում,Ես քեզ եմ ուզում:Բայց դու ինչու ես ինձնով խաբում ինձ:-Ինչ փափուկ ձմեռ,Ինչ տաքուկ ձմեռ: Ձմեռ է եւ՝ վերջ.Գուցե գարո՞ւն է: Խենթացա էլի.Չգիտեմ ինչու, ոնց եւ ինչպիսի,Սիրտս լռության բառեր է փնտրում: