Մենարան Վարդան Հակոբյան

Երբ քեզ մոտ չեմ

Վարդան Հակոբյան

Երբ քեզ մոտ չեմ ես,Դու սովորական աղջիկ ես դառնում:Եվ քո կրծքի տակ բաբախող ինչ որ հուշի զարկերիցԿամ պատահաբար գուցե, ով գիտե,Հենց այնպես, հանկարծՄիտդ եմ ընկնում,Մի պահ կանգնում ես ինքդ քո առաջ:Ու քո աչքերը նման պահերինբառեր չեն գտնումԻմ կարոտները երգելու համար:Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում:Երբ քեզ մոտ չեմ ես,Դու սովորական աղջիկ ես դառնում:Եվ նույնիսկ չես էլ կարող մտածել,Որ երկնով անցնող աղավնիներիցՄեկը դու ես հենցՈւ իմն ես դարձնում թեւերը նրանց: -Երկինքը ունեմ:Հետո տխրում ես, ոչ թե ինձ համար, պարզապես այնպես.Դու էլ չգիտես, թե ինչպես քեզնիցՉվում, թառում ես երազի ճյուղին:Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում:Երբ քեզ մոտ չեմ ես,Դու սովորական աղջիկ ես դառնում:Եվ հեքիաթի պես, ուրիշ էլ՝ ինչի,Շարունակում է աշխարհը մնալԱյն բառերի մեջ,Որոնք երեւի ես եմ քեզ ասել:Ապա փորձում ես ինքդ քեզ կրկնելԽոսքերն այն բոլոր,Որ քեզ ասում եմ հիմա, առանց քեզ:Ու նեղանում ես՝ չգիտես ումից,Ու դու չես ներում՝ չգիտես, թե ում:Դեհ, իրավն ասա, այդպես չի՞ լինում: