Մենարան Վարդան Հակոբյան

Քամի լիներ

Վարդան Հակոբյան

Սահեց նավակը:Եվ ծովից ելնող շամանդաղը նուրբՀուլունքներ շարեց վարսերիդ վրա,Որ արեւն այնտեղ գույներ որոնի:Ծիլ էին նետումՎայրկյաններն իմ մեջ: Նավակը խենթ էրՈւ մեր փոխարենՏանում էր ասես ծովաչափ այրում. -Շոգը նեղել էր:Ալիքների մեջ ծիծաղում էին բառերը երգիդ,-Տարեք, քամիներ, ինձ հեռու տարեք,Տարեք ինձ դեպի երազ ու տարերք…Եվ ջինջ էր երգը:Ես զգում էի, որ մեր նավակի կրծքի տակ երազՈւ տենչ էր փռված ծովի փոխարեն,Ես զգում էի, որ քամի չկա…Ուր է, թող լիներ,Եվ մեր նավակըՓոթորիկների միջով կլողար,Որ այն ափերը, ուր պիտի հասնենք,Մեր աչքին քիչ էլ, քիչ էլ… քաղցրանան: . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .Ուր են երազի շամանդաղները,Թող գան, հուլունքներՇաղեն ոսկեվարս կարոտիս վրա: