Ժայռը իր վրա
Վարդան Հակոբյան
Համո ՍահյանինԺայռը իր վրա պահում է մի ծառ,Եվ ծառը զորեղ իր արմատներովՄի ժայռ է պահում,Իսկ սաղարթներով` փնջում լույսերըԱրեգակներիՈւ շաղ է տալիս՝ սուրբ օրհնանքի պես,Օր ու ցերեկով մթնած ձորերին,Մութ ու այրերին,Որ խինդ ու ծիծաղ լինի աշխարհում:Արհավիրքներով խտացող ամպիցՇանթեր է քաղում,Եվ փաթաթում է դալար մատներին`Որպես աղջկա կրակ ժապավեն:Զորությունը եւ ուժը արմատիՉափվում է ժայռի անհուն խորությամբ,Միշտ աշխույժ ու տաք մազարմատներովԽորհուրդ է առնում Որոտան գետիցՈւ տերեւների կանաչ շուրթերինԴարձնում երգի թրթիռ ու կրակ…Ձեռքերի վրա եւ ոտքերի տակՄի կանաչ-կարմիր հավիտենություն,Սրտի մեջ` կանչը կռունկ ու լորի,Ապրում է ծառը բախտով աշխարհի:Եվ շոգ օրերին ստվերը նրաՁգվում, կարոտած քարափներ անցնում,Ծառի անունիցԶովության խոսք է ասում դաշտերին,Աշխարհներ տանող, աշխարհներ բերողԲոլոր փոքր ու մեծ ճանապարհներին: