Մենարան Վարդան Հակոբյան

Քեզ հանդիպելիս

Վարդան Հակոբյան

Քեզ հանդիպելիս,Թվում է նոր եմ աչքերս բացում Առաջին անգամ,Թվում է, թե լույս շքեղությունդ,Որ ծործորում է քո ամեն քայլից,Հավերժական է՝Իմ սիրո նման:Քեզ հանդիպելիս փոխվում ակամա, Դառնում եմ ներող,Մինչդեռ վայրկյան անցՉեմ ուզում, սեր իմ, ներել ինձ անգամ,Հենց նրա համար,Որ չկարեցար դու ինձ հասկանալ:Նորից եմ գնում,Ով գիտե, հանկարծ եթե ցանկանաս Մեր սերը հիշել,Պետք չէ, խնդրում եմ, վերհիշել դեպքեր,Միայն, կարող ես, հիշիր ինքդ քեզ...