Դու հեռացար
Վարդան Հակոբյան
Դու հեռացար։Եվ ծառերը,Որ մինչեւ այդ հայացքներովՇոյում էին փափուկ-փափուկ Քայլերը մեր,Հիմա արդենՔարացել են մի լռությամբ.Ոչ թե ծառեր,Այլ ծառերի Արձաններն են դարձել ասեսՈւ սլացքն են խանգարում լոկԵրկինք նետվող թռչունների...Դու հեռացար։Եվ մեզ ծանոթ խենթ առվակը քարերն ընկավ,Ցուրտ ձմեռվա գրկում դարձյալՔուն չի մտնում:Եվ ոնց քնի, երբ հուշերը գարնանայինՆրա մեջ դեռ նոր են զարթնում:Շշուկներդ քեզնից հետոՀարություն են առել նորիցՈւ լույս դառել.Դրանից էլ, ես ինչ ասեմ,Օրը հատնել, բայց... չի՜ մթնում: