Մենարան Վարդան Հակոբյան

Քեզ վերցնելու եմ

Վարդան Հակոբյան

Քեզ վերցնելու եմ թեւերիս մեջՈՒ տանելու եմԱնվերադարձ,Ու անվերադարձ տալու եմ ծառերին,ՈՒ անվերադարձ տալու եմ ծաղիկներին,Ու անվերադարձ տալու եմ ժայռերին։Որ անվերադարձ իմը լինես միշտ։Լաց մի լինի, մի ծեծիրԿուրծքս բռունցքներով,Այլեւս բաց չեմ թողնի,Այլեւս քեզ չեմ տա, որ տանես ուրիշին։Աստղը կճեղքեմ,Քեզ կդնեմ աստղի մեջ,Լույսը կճեղքեմ,Քեզ կդնեմ լույսի մեջ,Կճեղքեմ ցավս,Քեզ կդնեմ ցավիս մեջ,Ու կպահեմ, կփայփայեմ ամենքից թաքունՈւ անվերադարձ իմը կլինես դու միշտ։Թե չէ՝ չեմ ներում այս աշխարհը,Թե չէ՝ չեմ ներում այս ճանապարհը,Այս ծնվել-չծնվելը,Այս ապրել-չապրելը...Քեզ վերցնելու եմ թեւերիս մեջԵվ տանելու եմԱնվերադարձ. Թե՝ ե՞րբ,Օրը ինքն է ընտրելու մեզ,Եվ այդ մասին ոչինչ ես չեմ ասելու քեզ։ Իսկ հիմա բեր,Բեր աչքերդ,ՍրբեմՑավի փոշիները տիեզերական։