Մենարան Վարդան Հակոբյան

Երկնային ծաղիկ

Վարդան Հակոբյան

Լեռը վար բերիրԵրկնքից,Որ կատարին բուսածԵրկնային ծաղիկըՊոկես։Կապույտը փնջել ես ափիդ մեջ։ԳետըԵտ նետիր դու վարսերիդ նմանԵվԿանգնիր աստծո ճամփի մեջտեղում։Եթե ոչ հիմա, եթե ոչ այսօր,Եթե ոչ վաղը,Մի դար,1000 դար հետո կգա Աստված(Չշտապես,-սպասիր),Կբացի մատներդ, ափիդ մեջ կդնիՄի հուրՈՒ ինքը կգնա,Ինչքան էլ այրի ձեռքդ՝ չգցես։Դա սիրո ծաղիկն է բիբլիական,Իսկականը,Մնացած ծաղիկները դրա կրկնակներն են։Քո մազերից մեկը տուր ինձ, գնամ կախվեմ։