Քիրսը
Վարդան Հակոբյան
Լեռը ուզում է իմ տունը լինել,ՈՒզում է, որ ես իր կածաններովԱմեն օր քայլեմ՝Շուշանների հետ ու կակաչների,Որ իր անունով կնքված ջրիկը՝ Քարաղբյուրը մեր,Ստվերս առնի ու մաքրաջրի,Որ իր լանջերին տնկեմ թթենի,Նռնենի տնկեմ,Վարեմ-ցանեմ արտ,Որ լանջով իմ ձին ջրելու տանեմ.Եվ ծառ ու ծաղիկ զուգեն լեռը այդ,Եվ ձին լեռանը սիրի ինձ նման։Լեռը ուզում է իմ տունը լինել։Լեզու է առնում ու ինձ ասում է՝Երբ դու ես անցնում իմ շավիղներով,Քո Դավիթ պապը, որ վաղուց չկա,Քեզ հետ քայլում է...Դու լավն ես, լեռս,Եվ ինձ թվում է, Այնպես է թվում՝Քո սրտից բխած ճանապարհներովԳնում եմ դեպի ակունքները իմ...Իմ տնից ելնող ծուխը՝ կապույտ սյուն,Բարձր է, վրան երկինքն է հենված.Կընկնի երկինքը, փուլ կգա իսկույն,Թե իմ երդիկից ծուխ չելնի հանկարծ...Լեռը ուզում է իմ լեռը լինել,ՈՒր էլ որ գնամ՝ հանդիպում է ինձ իր ճանապարհին։Ու միշտ քայլում ենք մենք դեպի իրար։Լեռը ուզում է միշտ իր հետ լինեմ,Լեռը ուզում է երգի լեռ լինել,Կանչս, շարժումսԻր թավիշներում երբեք չմեռնեն,Սիրո չմարող աստղերի նմանՇողշողան կրծքին, թեւերին, սրտում...Լեռը ուզում է աստղահայր լինեմ.Աստղ՝ խնդության, աստղ՝ երգերիՈւ երջանկության,Աստղ աստղերի...Լեռը ուզում է իմ տունը լինել,Լեռը ուզում է լինել աստղատուն։