Ճամփորդություն
Վարդան Հակոբյան
Հասունանում է օրը սիրո պես,Եվ արեգակը ուր-որ է ահամայրամուտի բարկ ճյուղերից կընկնիարդեն վարարող հոսքի մեջ մթան։Ես ճամփորդում եմ մթնշաղի մեջեւ արարում եմ...Իմ ճանապարհըԵղավ ավելի երկար ու տոկուն,քան ինձ թվում է։Գիշերաշրջիկ մի քամի գալիս,փաթաթվում է ինձեւ շատ է ուրախ,որ զրուցընկեր գտավ վերջապես։Ես ինչ գործ ունեմ քամիների հետ,Ինձ վստահում եմ իմ հույսի թփին,Մինչեւ բացվի լույս։Թուփը կքել է ձյուների տակ խիտ.Նեղվածք է, սակայն, կարգն է սարերի,պատվավոր տեղ է բացում ինձ համար.- Շնորհակա՜լ եմ։Ես իմ տաք շնչից բաժին եմ հանումհյուրասեր թփին,Որ թեթեւ տանի բեռը ձմեռվա։Լույսի հետ նորից ելնում է ճամփաս՝մի գիշեր եւս ծալած ոտքի տակ,մի գիշեր եւս դարձրած աստիճան։Ինչքան էլ ճամփան դժվարին լինի՝երանություն է ճամփա գնալը,երբ գիտես, որ քեզ միշտ սպասում է ժպիտը քո մոր՝ որպես լեռներիդ շեմին բացված դուռ։Եվ հավատում ես, որ պիտի հասնես,քանզի մայրիկն է ճանապարհ դրել...