Մենարան Վարդան Հակոբյան

Հորս աչքերը միշտ ժպտում են

Վարդան Հակոբյան

Մեղուն իջնում է հորս ձեռքերին՝Ավելի թեթեւ, նուրբ եւ զգայուն,ասես իջնում է ծաղկունքի վրա։Եվ հայրս մեղվին նայում է այնպես,ինչպես ժպտում են երազի միջից։Հորս աչքերը - ձեռքերի նման -անվերջ ժպտում են.ժպիտներից էլ մեղուն երեւի նեկտար է առնում,իսկ հետո զվարթ թեւում, հեռանում։Հորս մեջ մեծ է արդարությունը,Հորս մեջ մեծ է եւ բարությունը,բայց եւ ամենից մեծը իմ հոր մեջվստահությունն է։- Մեղուները մեզ լավ են հասկանում,- ասում է հայրս,-իսկ թե չես թողնում նրանց՝ մոտենալ,իջնել վարսերիդ,ձեռքերիդ վրա,իրենց երգով քո շուրջը թռվռալ մտերմավարի,վիրավորվում են։Վիրավորվում են չվստահվելուց, խայթում են իսկույնեւ իրենց տված ցավից էլ մեռնում։Էլ ինչո՞ւ ապրել, կարծես ասում են,երբ մեկս-մեկիս չենք վստահելու։Իմ հայրը մեղվի լեզվով է խոսում։Մեղուն իջնում է հորս ձեռքերին,որոնք ավելի ջինջ են ու արդար,քան ծաղիկները։