Մենարան Վարդան Հակոբյան

Քո հեռացումը

Վարդան Հակոբյան

Քո հեռացումը դարձավ տրտմություն,Իսկ ես՝ լռություն:Չեն լռում սակայն լույսերը իմ մեջ,Լույսերը իմ մեջ հույսեր են դառնումՆոր երազների,Տվայտանքների...Եվ արեգակը դարձել անհամբեր Ու սպասում է՝Իմանալով, որ ուր որ է ահաԿմտնեմ թեւն իմ ու ինձ կտանեմ արեւոտ մի տեղ՝Չորացնելու խոհերս թրջված...