Կարոտների բաց
Վարդան Հակոբյան
Կարոտների բաց դուռ է երեկոն,Ես ներս եմ մտնումԵվ ժամանակը, քո ուշացման մեջ,Կարծրանում է իմ ներբանների տակ:Ներիր, չեմ կարող արդեն սպասել,Բեռս ծանր է,Իսկ դեմս՝ գիշեր,Քանի դեռ լեռը ուղեկցում է ինձ,Ճերմակ լուսինը ուղեցույց դարձնեմ,Ինձ պահեմ ցավը, զղջում ու մորմոք,Եվ տանեմ սերը, հանձնեմ... հավերժին:Ինձանից հետո չեմ ուզում, սեր իմ,Որ ինչ-որ դռնակԱնտերության մեջ ճոճվի քամու դեմ...