Մենարան Վարդան Հակոբյան

Օրը

Վարդան Հակոբյան

Զրնգում է մաքուր օդը ջրվեժի պեսգարնանային,ճանապարհը ինքնազգացմանանդրադարձն է խորացնումծառերի մեջ։Իմ կեցվածքից դուրս եմ գալիս,կանգնում ազատ,անզիջում եւ... չեմ հասկանում՝ո՞վ էր տվել այս կեցվածքն ինձ։Առուն այնպես պարզ է գնում - համակ լույս է, անկեղծություն,վտակվում էհազարաթեւ - ասես ծառ է շյուղարձակող,սնվում է իմ արմատներով։Թռչունները մեր ձորերիխորությունն են փառաբանում՝ճռվողյունովչթարգմանվող,եւ երկինք են նետվում միայնամուր ու պինդ իմ թեւերով։Շուրջս զարթնած լեռներն ահա,մի այնպիսի զուլալությամբ,հայացքով ենչափում խորքս,որ ետ գնում քսան տարովու ամպերին իմ մանկության«Թուխպը, թուխպը... ետ դառ» երգովչեմ թողնում Մեծ սարը ելնեն։Մի արահետ պտույտ գալիս,անմեռ ու հին մի հուշ որպես,ու շան նման՝մանկությանս խաղը հսկող,կծկվում է ոտքերիս մոտ։Թե բաց անեմ կծիկը ես,իր մեջ կառնի մեր հանդերը,ձորերն ամեն,որոնցով ես գեղեցիկ եմանասելի,մեծ ու անմահ։Եվ դարավոր ընկուզենինգիրկընդխառն,զույգ ընկույզովիմ թափառուն անցումներիվերջակետն է դնում ասես։Գումարվում եմ իմ աշխարհին,ծաղիկ-ծաղիկ բաժանվում ձեզ։Իմ ձեռքերը «պատ չեն գալիս»երազներիս երկարությամբ,ես գրկում եմծառի բունըու շշնջում անհուն բառեր։Զրնգում է մաքուր օդը ջրվեժի պես։Խոսք չենք գտնում ես ու ճամփան։Ու հալում եմ օրս կամացքայլահոլով հավերժի մեջ,ձուլում եմ երգ,ձուլում արեւ,ձուլում սեր...