Ավիշների մեջ
Վարդան Հակոբյան
Աշնան ցավերից կմեռներ ծառը,թե տերե՜ւ-տերեւ չապրեր բերկրանքըհավքի պես անցած իր կանաչության։Բոլորովին մերկ, տխուր եւ... հպարտկանգնել է հիմա՝լուռ, սիրահարի անմեղ կեցվածքով ապրում է գալիք իր օրերի մեջեւ չի նկատում մերկությունը իր։Զգում է, սակայն՝արմատով,հողով...Ու երազում է։Թե մերկ չլիներ, չերազեր գուցե։Իսկ թե չերազերծառը, չէր ծաղկի,տեսած հողմերի հիշողությունըպահում է իր տաք ավիշների մեջ,որ ավելի հորդ ծաղկումը լինի...Ինձ նվիրում եմ ես իմ երազինեւ ինչ-որ ունեմ, տալիս եմ նրան՝թե սիրտ ու հոգի,թե ցավ ու բերկրանք,թե համառություն,թե կորով ու կամք։Եվ նոր եմ տեսնում, որ այն նույն ծառիցոչ հեռու ընկած պտուղն եմ նրա։Աշնան ցավերից կմեռներ ծառը,թե բույրն իր պտղիիր իսկ արմատով, հողով չիմանար,թե տե՜րեւ-տերեւ չապրեր բերկրանքըծաղկման, հավերժի եւ կանաչության։