Մենարան Վարդան Հակոբյան

Աչքերի հիշողությունը

Վարդան Հակոբյան

Գարունը ծաղիկներից հավաքեց քո աչքերը, եւ ես զգացի, որդժբախտությունը սիրում է այցելել միայն անտխուր պահերին։ Իսկարեւածագը Մեծ քարի վրա ամեն օր նման է լինում արտակարգ ու աննախադեպծիսակատարության։Ես պահի վկան եմ։ Եվ՝ականատեսը։ Բոլորիդ հետմի երկիր եմ։ Հոսում եմ՝ ինչպես անապատի աղբյուր՝ Մովսեսի գավազանի ծայրին։ Ուզում եմ միշտ այնտեղ լինել, ուր միայն երգը կարող է տանել։Դաշտը չի հասցեագրում իր ծաղիկը որեւէ մեկին, պարզապես բուրում է։Գիշերվա ծոցի մեջ՝մարմնավաճառ մոմեր։ Հույժ հրատապ լռություն։Իր մեղվին սպասող եղրեւանու շուքի տակ նստել է գայլը։Բանաստեղծությունը՝ Ադամի եւ Եվայի առաջին հանդիպումներից սկսած,իր մեջ տանում է ապագայի մոդուլը եւինքն իրեն մոտենում է՝ Ադամին եւ Եվային սպանելով։ Բայցիմ պսակը՝ աստղի հետ ավելի հմայիչ է դարձրել մութը, քանի որ բառի եւ սպիտակ թղթի հանդիպումը չի հանդուրժում ոչ մի ժամադրություն։Մարդն ուր էլ լինի, չի կարողհեռանալ ամբողջովին։ Մինչդեռբանն ընդամենը փորձ է աշխարհը շտկելու, իսկգրել, նշանակում է՝ընդդիմանալ։ Չկա ոչինչ ավելի անօրինակելի, քան ինքը՝ օրինակելին։ Ավա՜ղ, լեզուն եւդրամը հաղորդակցության մրցակիցներ են։ Թեեւ փողոցով գնում եմ,ահա, բայց տեսնում եմ, որ փողոցով չեմ գնում։ Տագնապ կաիմ մեջ. «Մարդն ինքն իր վատթար տեսակն է»։Վախենում եմ՝ հանկարծ այնքան թույլ լինեմ, որ չկարողանամ անգամ մեռնել։Ինքն իր հանդեպ այնպես անտարբեր է, որ դիմացինին այլեւս չի նկատում։ Ես հիմա ոչ թե ես չեմ, այլ նա եմ, որ մի քիչ նման է ոչ ինձ։Իսկ արեւածագը՝ Մեծ քարի վրա, միակ նշանն է, որովկարող եմ վերադառնալ, սկսած այն ժամանակներից,երբ գարունը աչքեր է հավաքում ծաղիկներից եւ բառերը արտաբերվում են միայն ձեռքով։