Երբ ինքն իրեն հնչում է զանգը
Վարդան Հակոբյան
Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն։Ես ինձ չեմ ընթերցում, քանի որ չեմ սիրումնույն տեղով անցնելերկրորդ անգամ։Ամեն հայացք ունի իր«ինչուն»։Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն։Եվ հիմա, երբ ես եկել եմ քեզ մոտ, ե՞ս եմ եկել,թե ինձ թողել եմ ինչ-որ տեղ ու եկել։ Անձրեւըծառերի վրա իջնում է գրեթեանվարտիք։ Չեմ հասկանում լույսի խորհուրդը. «Երբ մութ է՝ բռնում ես ձեռքս,երբ մութ չէ՝ ձեռքս բաց ես թողնում»։Առանց քո իմացության` ես քեզ տանում եմ հեռուն,եւ ափիս մեջ, երբ գրում եմ քո մասին,գրիչս ծաղկում է, եւ ինքն իրեն հնչում է վանքի զանգը՝ ինչպես ջրվեժ։