Մենարան Վարդան Հակոբյան

Աչքերիդ մեջ

Վարդան Հակոբյան

Աչքերիդ մեջ՝ յոթ երկինք եւ յոթ ծաղկած ծիրանի, -Ծովը ելել խորքերից ու ճեմում է իր ափին,Արեգակի ծոցն ի վար ժայռից վարդեր են կաթում,Օրվա արնոտ պահից ներս մեծանում է մի երազԵվ հայացքդ՝ մի ասեղ, խաղում է իմ արյան մեջ։Ես ծնկել եմ ցավի դեմ հազարամոմ խաչքարի, -Մութ հուշերը կախվել են արցունքներից գիշերվա,Միանգամից հազար դուռ ճռնչում են իմ ներսում,Ծվարում է վանքը հին իմ ժայռեղեն թեւերումԵվ Աստված քո ձեռքը սուրբ դնում է իմ ափի մեջ։Փշրվում են ջրերը ճանապարհին սափորի. -Օրը քաշում իմ թեւից, մտնում է նոր մի խորան,Երազներս՝ ձիգ-շիտակ, ընձյուղվում են քամու մեջ,Ես իմ ափում քո սրտից պող եմ տանում երանիկ,Եվ ուշացած մի տղա փեշն է քաշում արեւի։Հողը անխոս փխրում է ոտքերիս մեջ սիրերգակ, -Լույսի մեկնած ճյուղերին բողբոջում է սիրտը թեժ,Ես ուսերիս տանում եմ եղերական մի թախիծ,Քո հեռվի հետ տարատանջ պսակվել եմ ժամ առաջԵվ շարժվում են, Տեր Աստված, տուն են գալիս դարերը։Ես ճամփադ եմ... Եվ դեմից լեռն է գալիս ընդառաջ,Թեւերիս մեջ բացվում է աստվածընծա աղավնին,Թել եմ հանում աղեղի մկաններից իմ պրկված,Տապանը մոտ եմ քաշում՝ գագաթների կարոտովԵվ մեծ սիրո ոտքի տակ ինձ վառում եմ որպես խունկ։