Առյուծամագիլ (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Ծաղիկ է ծնվում։Նորածիններին բարուրում են միշտԲարի գալստյան շոյանքների մեջ,Օրհնանքով օծում ճիչը առաջին։Իսկ այս ծաղիկը,Որ ծիլ է նետել քարերի կրծքին,Համառությամբ է բացվում ու բուրում։Նա իր նորավոր,Իր թարմ ու անսուտԳույներն է ծաղկող օրերին բերում,Կորչում փոշու մեջ, շունչ տալիս քարին,Կյանքի եւ սիրոՃշմարտությունը հուշում աշխարհին։Երջանի՜կ ծաղիկ...Այն, ինչ չեն կարող ուրիշներն ասել իրենց ողջ կյանքում,Դու շշնջում ես քո իսկ... ծննդով։