Մենարան Վարդան Հակոբյան

Առուն անխոս է

Վարդան Հակոբյան

Առուն անխոս է եւ լուռ չէ քարը,Հավքի թեւերին թախիծ կա պուտ-պուտ։Օրը ճաք տվեց, դոփում է դարըԵվ վայրկյանները խառնում է անփույթ։Ափս կամար եմ արել մի մոմի,Արեւն է երկնի վանքում ղողանջում։Տեր, նահատակաց հազար ողորմի,Արցախա կանչն է նրանց ականջում։Շիրմից-արյունից նոր լույս է հառնում,Պարզկա՝ Հիսուսի հայացքի նման։Խոսում է հավքը, առուն՝ թեւ առնում։Հողին իջնում են սեր ու մանանա։