Դեպի քավարան
Վարդան Հակոբյան
Գիշերվա լեռը ինչ-որ մոմի շուրջ պտտվում, ահա,ոլորաններով, կածան առ կածան,ելնում էդեպի անհունն ու փակվում ամեն հայացքից։Մթան փեշերին պսպղում է մեղմ, ինքնաթափ եղածարծաթն աստղերի,որոնց այդպես էլ ինչ որ ասպետի՝ հարյուր-հազարից,դեռ չի հաջողվելվար բերել՝ սիրած աղջկա համար։Երկինքը մեկ-մեկքմծիծաղում է։Երազված ճամփին ոտքս չի զգում եւ ոչ մի քերծվածք։Ես շատ եմ սիրում։ Ես խորն եմ սիրում։ Սիրում եմ անչափ։Նաեւ՝ անսահման։ Նաեւ՝ խենթ-շռայլ։ Նաեւ - չես սիրում։ՈՒ տխուր եմ շատ։Մոմի լույսն ի վեր հոգիս ելնում է դեպի քավարան։Մեկնում եմ ձեռքս։ Եվ Աստված այնտեղ վառում է մի մոմ,Դու մի հանգցրու։ Դու մի հանգցրու։ Աստված կսիրես, դու մի հանգցրու։