Աստվածամոր երազից
Վարդան Հակոբյան
***Աստվածամոր երազից ծաղկունքվել ես դու խոնարհ, -Սիրտս հավքի կտուցին երկինք բերվող տաղիկ է,Ընձյուղն ի վեր գեղուղեշ բուրվառում է հողը տաք,Արեւի մեջ զրնգում, ծիլ է տալիս մի եղեգԵվ տունկանչի զանգերում հնչում են լեռ, վիշտ ու ձոր։Կարոտները մշտաբորբ ճմլվում են աստղերով,-Դու չես գալիս ոչ մի օր ու ոչ մի դար չես գալիս,Ժայռը հոսում աղբյուրից ու ցրվում է ցավագար,Թռչող վանքի թեւերում այն հավքե՞ր են, թե՝ խաչքարԵվ ծոցիս մեջ սրտավեր բույն է հյուսում մի տատրակ։Մատյանների նման հին իմ աչքերը ծաղկում են,-Ծառը ելել, գնում է՝ կանչի վրա իր գետի,Հորիզոնի լույսով թարմ ողողվել են ոտքերս,Դեռ թռչում է բանալին եւ դեռ դուռը չի գտել,Եվ հարցմունքը ճամփորդ է հազարամյա տխրության։Տրտմության մեջ Տրտուի առավոտը վառվում է,-Մարգարիտը ցավի մեջ որոնում է ձկնիկին,Դու, վերջապես, գալիս ես սուրբ Սոսեի տանջանքով,Մենք ելնում ենք միաբան, մեր լեռները բերում տուն,Եվ հանում եմ աչքերս ու տալիս եմ ճամփեքին։