Մենարան Վարդան Հակոբյան

Բանաստեղծության համար չեմ ասում

Վարդան Հակոբյան

Բանաստեղծության համար չեմ ասում...Մեկ-մեկ թվում է Դավիթն եմ, վրաս՝Քառսուն ջաղացքար - Ձենով Օհանի ձենն է ինձ հասնում։Մեկ-մեկ թվում է, թե ԱվարայրիՀողն է ոտքիս տակ,Վարդանանց կռվի ձենն է ինձ հասնում։Մեկ-մեկ թվում է, թե ճգնավոր եմՓակված մի վանքում - Խալխի դուրս կանչող ձենն է ինձ հասնում։Մեկ-մեկ թվում է՝ ՍարդարապատումԸնկած զինվոր եմ-Հաղթանակի սուրբ ձենն է ինձ հասնում։Մեկ-մեկ թվում է՝ Արցախի սրտիցԿաթած արյուն եմ-Չմեռնող հույսի ձենն է ինձ հասնում... Աչքովս տեսա,Երկինք ու երկիր եւ Աստված վկա,Բանաստեղծության համար չեմ ասում։ 31.12.87թ.