Մենարան Վարդան Հակոբյան

Ավլուկ

Վարդան Հակոբյան

Մայրիկիս եփած ավլուկն ուրիշ է։Սարի ավլուկը... խաղում - խայտում է ու ալիքվում էերեսով երկնի կապույտին քսվողխոտ ու ծաղկունքի կանաչ հոսքի մեջ։Եվ կանաչներում՝ փափուկ, ծնկահաս,փեշը հավաքած արծաթ գոտու տակ,ոտքերը՝ ցողոտ,փեշերը՝ շողոտ,մայրիկս, ահա, ավլուկ է քաղում,ապա նստում է կակաչների մոտու ծամ-ծամ հյուսում,որ բերի մեր տան օճորքից կախիեւ գերանները «դառնան ծամավոր»...Մայրիկիս եփած ավլուկն ուրիշ է...Մեր հանդի բույրը, սույլը ջրերի - անվերջ չհոգնող իմ ոտքերի տակ կայծակ են դառնումճանապարհները,աչքերիս առաջ լեռներ են հառնում,եւ` մորս ջահել,ոսկի օրերը...Ես երազներ եմ քաղում սարերից,որ ավլուկի հետ մայրիկս հյուսի,բայց ահա գալիս,որտեղից-որտեղ,պատանեկությունս տանում է քամին.ու չեմ էլ հիշում՝ ավլուկի հյուսիցսերս ոնց անցավ աղջկա ծամին...Մայրիկիս եփած ավլուկն ուրիշ է։- Էլի եմ ուզում, էլ չկա՞, մայրիկ։- Մայրիկ, ինձ էլ տուր։- Որքան համեղ է...Եվ քույր ու եղբայր՝ երկու աչք դառած,կրկին մայրիկի աչքին ենք նայում,պղնձե փոքրիկ, փոքրիկ ամանումթե մնացել էր կես շերեփ անգամ՝որպես բաժինն իր, նա տալիս է մեզ...Խինդն ու բերկրանքն էլ մայրս բաժանում,իր համար դարձյալ ոչինչ չի պահում...Մեզ տվածով է մայրս գոհանում։Մայրիկիս եփած ավլուկն ուրիշ է։Իսկ ձագուկներիս համար ավլուկն՝ ի՞նչ,երբ մեր ձորերի համը չգիտեն,երբ սար չեն գնումեւ չեմ մտնում արտ՝ կակաչ քաղելու,կակաչի ալով սիրտ ողողելու...Որքան արագ են տարիներն անցնում.թե ձիավոր էլ դառնար՝ չէր հասնիիմ մանկությունը.ու մնաց այնտեղ՝ սարերից այն կողմ,ու մնաց այնտեղ՝ ձորերից այն կողմ,կանաչ ավլու՜կ է իմ մանկությունը...- Էլ չկա՞, մայրիկ, էլի եմ ուզում...