Ես ուր էլ գնամ
Վարդան Հակոբյան
Ես ուր էլ գնամ,ինձ հետ վերցնում եմ մորս օրհնանքը.թե հանկարծ թուխպը բռնի ինձ ճամփին,մորս օրհնանքը լույս է մաղելու,թե ձնաբուքը կտրի իմ ուղին,մորս օրհնանքը հուր է դառնալու,թե հանկարծ հոգնեմ վերելքների մեջ,մորս օրհնանքը կորով է տալու...Թա հանկարծ հոգուս հույսը մամրի,մորս օրհնանքը գորով է տալու...Ես ուր է լ գնամ,ինձ հետ վերցնում եմ մորս ժպիտը՝մեր հին հանդերից ժողված ծաղկեփունջ.թե մեկը հանկարծ ճամփիս ծուռ նայի -մորս ժպիտը շանթ է դառնալու,թե ճանապարհս հանկարծ մոլորվի,մորս ժպիտը լույս է դառնալու,թե ցավը հանկարծ չոքի դռանն իմ,մորս ժպիտը հույս է դառնալուեւ բռնելու է ձեռքս ու տանի...Ես ուր էլ գնամ,ինձ հետ մայրիկս իր սիրտն է դնում.թե հանկարծ նեղն եմ ընկնում, նեղսրտում,իմ ականջի տակ շշունջն է իմ մոր.- Սիրտս ասում է՝ լավ է լինելու։Թե հոգնած, խռով նստեմ մի քարի,իմ ականջի տակ շշունջն է իմ մոր.- Սիրտս ասում է՝ վաղ ես հասնելու։Եվ հավատում եմ, թե սիրտս էլ խաբի,մայրիկիս սիրտը ինձ չի խաբելու...