Մենարան Վարդան Հակոբյան

Բողբոջում են աստղերն իմ աչքերով

Վարդան Հակոբյան

Երբ որ նայում եմ մորս աչքերին,գարնան լույսեր են զարթնում ինձանում...Ես իմ աչքերովմորս տանում եմ մանկությունը իմ, հանգցնում լույսեր,մորս ասում եմ՝ արշալույս ես դու,ճառագիր, ես էլթող բացվեմ՝ որպես դաշտը գարունիդ,եւ ստվերների միջից դուրս սահեմ.երբ որ նայում է մայրս աչքերիս,իմ աչքերի մեջ լույսն է շատանում...- Որդիս, ինչպե՞ս է հարսս նայում քեզ, -ասում է մայրս, - ապրեցեք սիրով, -ապա ժպտում էծաղկորեն բարի։Ես բացված սիրտ եմ ափի մեջ ասես,խոսքերն իմ չասած, չարած քայլերն իմմայրս լավ գիտե ու գիտե այնպես,որ ոչինչ չունեմ չասված պահելու,թե չիմանա էլ՝ ինչպե՞ս չասեմ ես.երբ որ նայում է մայրս աչքերիս,շատրվանում է խինդը աչքերում...Ձեռքն իր շոյանքով, տաք գորովանքովտանում է մայրս իմ հոգնած դեմքով։Այդ շոյանքով էօրս սազում ինձ,ես մանկանում եմ ձեռքերում իմ մոր,դառնում մեր այգու ծառիկն այն խոնարհ,որ մորս երգով ջրվում ամեն օր,մորս հետ մեկտեղ իմ ճոճքի վրախոնարհվում էր եւ ասում էր օրոր.երբ որ նայում է մայրս աչքերիս,բողբոջում են իմ աչքերն աստղերով...Մորս հայացքը երկինք է դառնում,իսկ ես՝ մի թռչուն, ջինջ եզերքներում։Բայց թե օրվա մեջանմեղ չեմ եղել,ծուռ աչքերով եմ նայել ես մեկին,թռչել չեմ կարող հայացքում զուլալ,մնում եմ մոլոր, մեղավոր, շվար...Կյանքում կարենալ, միշտ ուժ ունենալեւ ուղիղ նայել աչքերին իմ մոր.երբ որ նայում է մայրս աչքերիս,սրբագործվում եմ նրա աչքերով։