Մենարան Վարդան Հակոբյան

Արեւածաղիկ

Վարդան Հակոբյան

Հեռու քաղաքում, օրերից մի օր,հանկարծ աչքովս ընկավ մի խոնարհ,մի սիրուն ու հեզարեւածաղիկ՝ Հայացք մանկության։Ապա, թվաց ինձ՝ուր էլ գնում եմ, հետեւում է ինձբույլը հրաբորբ, լուրթ ծաղիկների՝որպես մանկական մաքրաջինջ աչքեր,իրենք իսկ իրենց ծիծաղում կորած,խենթ, չարաճճի, արցունքոտ աչքեր։Եվ իմ արյան մեջխցանվելու պես շարժվեց մի տաք դող, կուլ չգնացողցամաք արցունքի ծանր մի կաթիլ,մի անհուն հուզում։Ես ետ եմ գալիս եւ անխոս կանգնումանծանոթ մարդկանց,անծանոթ բակիցինձ նայող, ծանոթ արեւածաղկի աչքերի առաջ։- Ո՞վ է, ներս եկեք, - ձայնում է մի այր։- Ներս արի, որդիս, - ասում է մի մայր։Խոսել չի լինում։ Ես շատ եմ փոխվել։Արեւածաղկի գլխիկները միշտ ծածկում էր մայրս,հավքերի համար թողնում մեկը բաց։Եվ գլխաշորով աղջիկներ էինդառնում արեւոտ այդ ծաղիկները։Իսկ ես կապերը արձակում էի,հայացքներն էի բացում այդ ծաղկանց, որ իրար տեսնեն,ախր, շատ էին գեղեցիկ նրանք։Ես շատ եմ փոխվել։Մայրս ասում էր՝ աղջիկ է ամեն արեւածաղիկ,սերն է արեւի,դե, երեխա ես, դու չես հասկանա՝ոնց են սպասում արեւի գալուն,ոնց են գիշերը ցողոտվում թախծից,առավոտները՝ արեւի սիրուցանծպտուն հալվում։Ես շատ եմ փոխվել։Մայրս ասում էր՝ երանի ճամփադ քեզ ուր էլ տաներ,միշտ քո ետեւիցայդպիսի սիրով մի հայացք նայեր։Անցողիկ եղան հայացքներն ամեն,մորս հայացքն է դարձել ոսկեհուր արեւածաղիկ,ուր էլ գնում եմ՝թեքվում է դեպ ինձ...Կանգնում, նայում եմ արեւածաղկին։-Ո՞վ է, ներս եկեք,- ձայնում է մի այր։-Ներս արի, որդիս, - ասում է մի մայր։-Թե պետք է՝ պոկեք, մի քաշվեք, ախպեր։Հեռու քաղաքում, օրերից մի օրհայացքս որսացաչքերը լաց ու ծիծաղով լցվածմի խոնարհ, խոնարհ արեւածաղիկ։