Արան
Վարդան Հակոբյան
Գրիչ առավԵվ առավ թուղթ,Նստեց ԱրանՏատիկի մոտ.-Սովորել եմ,Տատի, մի տես,Անունս վարժԳրում եմ ես...-Ի՜նչ ես ասում,Փորձիր, հապա,-ՈՒրախացավՏատը անչափ։Արան թղթինԳրեց «Արա»,Բայց չիմացավ,Թե ոնց արավ,Որ թանաքիՄի սեւ կաթիլԸնկավ ուղիղԱնվան վրա...Փոքրիկ ԱրանՋնջիչն առավ,Բայց տատն այստեղԲռնեց իսկույնՁեռքը նրա.-Լավ է,- ասաց,-Քո անունըԿարող ես դուԱրդեն գրել...Հիմա, բալաս,Դու սովորիրԱնվան հետ միշտԶգույշ լինել։Թե կեղտոտեսԹեկուզ մի քիչ՝Էլ չի օգնիՈչ մի ջնջիչ...