Մենարան Վարդան Հակոբյան

Բռնիր շանթը

Վարդան Հակոբյան

Բռնի՛ր շանթըՈւ փաթաթիր քո մատներին,Որպես ճերմա՛կ, աղջկական Մի ժապավեն։Բռնի՛ր շանթըՈւ թույլ մի տուր, ու թույլ մի տուր,Որ երազված քո լեռների Սիրտը խրվի։Շանթը սանձի՛րԵվ քո պայծա՜ռ, պայծա՜ռ օրվա Բախտի համարԴու լեռներից կապույտ խնդրիր՝Թե լեռան պես խոհդ ջինջ է։Խնդրիր, ինչ որ սիրտդ կուզե.- Չի՛ խնայի,Նա վեհության գինը գիտե,Լեռն ուրիշ չէ...