Մենարան Վարդան Հակոբյան

Գարնան տերեւներով աշուն

Վարդան Հակոբյան

Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետեւհեքիաթը մեռնում է, երբ որպատմում են, եւպատուհանի ապակիներին այլեւս չի տկտկացնում լույսը,եւ մարդ դադարում է հայրենիք լինելուց։ Հուշի, սիրո, լեռան։Հողի հետ չհամաձայնեցված անձրեւ է գալիս, եսուղղակի զզվել եմ հայտնի ճանապարհներից։Մի օր, երբ մի մատ երեխա էի ու լացում էի մայր մտնող արեւի համար,մայրս ինձ հանգստացրել է՝ սիրտ տալով, թեմինչեւ ես քնեմ-վեր կենամ, արեւը նորից դուրս եկած կլինի։ Բայցայն արեւը իր վրա կրում էրգետակի հոսքը, որի մեջ ես խաղում էի։Հագնվելը տուրք էմերկության։ Խավարըբուժում ունի՞։ Գույների դեմոկրատիան սկսվում է «Ոչ»-ից, որը, ո՞վ ասաց`սկիզբն է «Այո»-ի։ Իսկ Գոգենը՝ «նիհար գայլ, առանց վզափոկի»,ամենուրեք պնդում է, որ ճշգրիտ գույնը միշտ ստում է։Սպասումը չի վերջանում, անգամ եթե գալիս է նա, ումսպասում էիր։ Գարնան տերեւներով աշուն։ ժամանակավոր ենառվի, ջրի, իմ, քո, դաշտի, բոլորիս ժամանակները, բայցհույս ունեմ՝ ո՛չ ժամանակավրեպ։Ես աշխարհի չերեւացող մասերը տեսնելու համար նայում եմ խորքս։Մերկություն է լույսը։ եվ դույլն անընդհատ իջնում է դեպի հատակը:Մենք անվերջ բաժանվում ենք՝ վառելով դարձի բոլոր կամուրջները, եւ հետո արդեն գալիս է մի չպայմանավորված պահ, երբ տեսնում ենք, որ քայլում ենքդարձյալ միասին։Հասունանում է սպիտակն իր հակոտնյա տարածքներում։ Ես միշտ քեզ ընդառաջ եմ քայլում նրա համար, որ քո մեջ չկա այն, որը ես սիրում եմ խելագարորեն։ Թռչունը,որ չքացավ քամու մեջ, իր մահից հետո ինձ համար երգում է։Ես քո մասին ոչինչ չեմ ասելու, որովհետեւհեքիաթը մեռնում է, երբ որպատմում են։ Եվկռունկների թեւին հեռանում է եղեգնուտներում ուշացած աստղիկը,եւ մարդ դառնում է ինքն իր ներսում մեռած հայրենիք։