Մենարան Վարդան Հակոբյան

Երկընտրանք

Վարդան Հակոբյան

Ձիու վրնջոցը արձագանքում է ահայտ հեռուներում, եւ ձին ինքնամոռաց վարգում է արձագանքի ետեւից։Օրվա ունքամեջը չի բացվում, առանց սիրոմարդու տրված աղջիկ է երկինքը՝ թթված դեմքով,դժգոհ։Բարդենին, որ դեղին տերեւների ոսկին ափի մեջ պարում էր,ամբողջը թափել է հիմա ոտքերի տակ ութախծում է խաբված։Լույսը քանդում է լճակների վրա արված գիշերային վիտրաժները։Անդարձորեն խոպան մեկնած Արտուշի այրին երկընտրանքի մեջ է՝ դուռըբացի՞ դարպասի մոտ վիզը ծռած Մարգարի առաջ, թե՞ ոչ։Մշուշները սպասում են, որ լեռը հեռանա։