Դեկորներ՝ բեմից դուրս
Վարդան Հակոբյան
Աշունը սկսեց տեղադրել իր դեկորները.մի ամպի կտոր՝ հոգնած, անանձրեւ,Մռակածի վրա, մի ճանապարհ՝ տերեւներ քշող քամու թեւերին, պատի հին ճեղքում՝ շատ մաքրելուցմաշված մի ավել։ Մռավն, ահա, երկնքի հայելու առաջ, առաջինն է փորձում գալիք ձմեռվա նվիրած ճերմակ քողերը։ Աչքերս աշնան տերեւների պեսխշխշում են անցնող աղջիկների կրունկների տակ, իմսրտի ու ձեռքի հեռավորությունը հավակնում էմտնել գինեսի գիրք, զբոսայգում՝ հատուկենտ նստարաններ, որոնցոտքերը կապկպված են թանձր սարդոստայններով, իսկուշացած ժամադրության եկած անզույգծերունիներն ում սպասում են, նրանք այլեւս չեն գալու,եւ, ավաղ, ստիպված իրենք են գնալու նրանց ետեւից։ Հարցնումեն ինձ՝ որտեղ ես ծնվել։ Իսկ որտե՞ղ չեմ ծնվել։ Երեկ իմացա՝ քաղաքի ծերանոցում է իմ առաջին սերը (նա շոկոլադներշատ էր սիրում), գնումներ եմ արել, գնամ տեսակցության։