Մենարան Վարդան Հակոբյան

Ռեքվիեմ

Վարդան Հակոբյան

Մերկացող մարմնի վրա վերջին զգեստիշրշյունները դարձան նվագներ։ Բուրմունքներիմիջով ժպիտները հոսեցին դեպի ափ, մարմնի եւհոգու բոլոր մասերը դարձան հանդիպող շուրթեր, եւծաղկի թերթիկները՝ գալարվելով օդում, ընկան առվի ջրերը։ Ասում են, ամենից արագ պաղում են ամենատաք պահերը։ Ես իմ մեջ տարիներ, տարիներ շարունակ ստեղծել եմ սիրո մի ընձառյուծ, որն, ի վերջո, ինձ կերավ։ Մի սիրեք, մարդիկ։