Ճեպագրություն՝ քարերի վրա
Վարդան Հակոբյան
Քամին ծաղիկների շարժում - շրշյունները ջանադրաբար լցնում էրկաղնիների սոսափի մեջ եւ տալիս շալակն ամպի,որ մի կերպ ելնում էր անտառից։ Լի Պոն, իրստվերը եւ լուսինը ինձ հետ էին, թեյում էինք, երբ մի երգ հասավ մեզ, չիմացանք, բացարձակապես չիմացանք՝ով է ձայնի տակ։ Մեղավորը միայն նա չէ, ովմեղավոր է, մեղավոր է նաեւ նա, ով մեղավոր չէ։Միշտ ավելի վատ ժամանակներ են գալիս։ Եվ մութը դժգոհ է նրահամար, որ ինքն է մութը, թեեւ թույլ մի շող նրան խտուտ է բերումանընդհատ, այնքան, որ նա արդեն սկսում է ժպտալ, կամ՝ նման միբան։ Չկա ավելի խորը թշնամանք, քան բարեկամությունը, որ կասկածավոր է։Չկեղծելը մեր ժամանակներում, չգիտես ինչու, դարձել էկեղծելու վատթարագույն ձեւ։ Ասված խոսք է` Ապոլլոնի ծառի՝ դափնուտերեւներով սնվելը, դեռ քիչ է՝ դափնեկիր դառնալու համար։Բարդենին ձգվել է երկնքի մեջ՝ որպես ջերմաչափ, եւսնդիկի սյունը ցույց է տալիս ամենաբարձր աստիճանը։ Ա-մառ է։ Հայաստանի ճամփաներով երթեւեկելն, ինձ համարՀայաստանը սիրել-գուրգուրելու գործողություն է, որ չի ավարտ-վում, եւ ուր ես դառնում եմ ամբողջապես ոգեղեն, իսկ արեւի յու-րաքանչյուր բացվելը նման է մորս վերադառնալուն. ահաթե ինչպես են հիշողություններս դառնում դասական լռություն։Ասում են, ձայնի մեջ ավելի շատ հավատ կա, քան՝ խոսքի։ Մեր հանդերից բերված մի հատիկ տերեւի կամ խոտի մեջ ապրում են արեւի մարման եւ ծագման ծեսերը։ «Երբ Ռուսաստանում ոպջ-ը դարձավոպր (դեւասիրտ, բայց դեւը սիրտ չի ունենում), թռավ (ոպջրպՐՊպփվօռ-ի փոխարեն՝ոպրրպՐՊպփվօռ) ռուսաց թագավորի գլուխը, երբ Հայաստանում մաշտոցյան 36տառերին ավելացրին եւ, օ, ֆ տառերը, օֆ-ի (ցավի- Վ.Հ.) մեջ ընկանք,կորցրինք մեր թագավորությունը»։ (Պարգեւ Սրբազան, «Ազատ Արցախ», 2005թ.)։Ղազունց Հանեսի լացը Սան-Դիեգոյից հասնում է Ստեփանակերտ. «ՄեծՔար, այս պահին քո քիվին իջած վայրի հավքի մի փետուրը լինեի, լի-նեի թեժ թոնրի պողերով շիկացած մի վարդ՝ Մասրուտի թումբում, լինեի ան-թամբ (անտեր թեկուզ) մի ձի՝ Արփագետուկի հանդերում, լինեի մերերկնքում մի աստղ, որ երբ բոլորը քնում են, ինքն իջնում է Մեծ քարի ափի մեջ»։ ԻսկԼյուցիֆերը քրքջում է. «Քահ, քահ, քահ։ Նոստալգիան Էնդեմիկ ծաղիկ է»։Ծառը ջարդված թիակներով նավարկում է իր իսկ տերեւների ալեծուփ հեղեղում։