Դու քո արցունքով
Վարդան Հակոբյան
Դու քո արցունքով լվացված սիրտըԴրել ես, ահա,Երկնի մի ծայրին։ Հոգնած գնում ես՝Փնտրելու։Դժգոհ։Լույսի հատիկը ծլում է աչքում։ՈՒ ինչ ապրում է էությանդ մեջՈւ արյանդ մեջ,Ու մարմնիդ մեջ, ասվելու համարՎստահվում է մի կաթիլ արցունքի։Սիրտդ վիրավորԹեւ է կռունկի։Ես քո ցավից եմՍտեղծելԻնքս ինձ։Երկինքը նավի մի ծայրին դրած՝Իմ կողմն եսՀրում։Եվ ես դառնում եմ անվերջ հոսող ծով,Որ ամենեւին ծով էլ չէ գուցե, Այլ՝ կապույտ ծաղիկ, Իսկ ալյակները՝ Թերթիկներ կապույտ -Պահված քո բարակ,Քո թույլիկ-մույլիկ ցողունի վրա։Ո՞նց ես դիմանում։Մի մեծ, վիթխարի, անսահման երկինք եւ դու՝ խիստ մենակ՝Երկնի հեռավոր, հեռու մի ծայրում։- Կանգնիր, նավարար, ինձ այստեղ մի թող...