Ակսել Բակունց (Վարդան Հակոբյան)
Վարդան Հակոբյան
Կարդացվել է 1987թ. Գորիսում անցկացված բակունցյան արվեստի տոնահանդեսումԵս զանգեզուրյան լեռներում կանգնել՝Ինչպես հինավուրց առասպելներում,Բասուտա գետի ձայնով կանչում եմԱնցնող դարերին...Ձայնս դառնում է ցավի ղողանջներԺայռածերպերին՝Վեհ, անմատչելի, դառնում է կարոտ ու ոգու աղերս,Կաքավաբերդի գմբեթ է դառնումձայնս երկնահաս Եվ մթնաձորիցԴուրս է կանչում թեժ, բարեսիրտ մարդկանց,Երազավորումսերը,հավատըեւ տենչանքները սուրբ, երանական։Ձայնս Միրհավի կանչին է ձուլվում,Որ արթնացնի դարերը քնածեւ եռոտանու առաջ չոքեչոք,ծամը ետ նետածծաղկոտ լեռնուհու հառաչն է պարզումանխոս քարերին...Լեռները - ամբողջ աշխարհը թողած-ապաստանել են մեր մի պատառիկ,մի կտոր հողին։ Ու այդ լեռներումայս էլ՝ քանի դար,ալպյան լուսայգի խարույկն է վառումհայուհի մի պարզ,անվերջ փչելով արշալույսների կարմիր կրակին,հավերժության տաք մոխիրն առնելովվարսերի վրա։Հայոց բերդերին հսկում կա երկնի։Եվ՝ Մթնաձորի լույսերը վառած,Ես Դիլան դայուձայնով կանչում եմ, ճչում եմ՝ Սոնա...Ես խոնարհվում եմ Խոնարհի առաջ,Սերմնացանի պես(ոսկեհատ մի սերմ՝ խրված հողի մեջ), վերընձյուղվում եմ,ելնում,հառնում եմ ինքս իմ միջից,«Ծիրանի փողի» մորմոք եմ դառնում...ՈՒ ձայնիս վրա իմ դեմ բացվում է,հենց միանգամից,ալպյան ծաղկունքի մի ամբողջ երամ,այդ երամի մեջ՝մի սիրուն Սոնա,մի անմեղ Սոնա...- Ակսել, - երամի ձայնով եմ կանչում, -ձայնս գնում է մի գիշերվա մեջանհետացածիցավի հետքերովու Աբովյանի վերքի մեջ մխում...Իմ շուրջը ահա, կամ իմ հոգու մեջ՝բարձր լեռներում,ձորերի մեջ խոր,մեկը փչում է կարմիր կրակին,փչում է, փչում,եւ Ալպիական մանուշակներ ենելնում կրակից,ցրվում բերդախոս լեռնալանջերին,եւ ծաղկաոտն միրհավն է, ահա,հառնում կրակից,խայտում ափերին Բասուտա գետի,եւ հին կյորեսյան,եւ հին արցախյանառասպելներ են ելնում կրակից,կանթեղների պես կախվում են լերանց՝Մեր Այու սարի, Մռավի վրա...Հիմա, այս պահին, երբ խոսում եմ ես,Թվում է՝ մոտիկ ինչ-որ անկյունում,ինչ-որ մի թփիցգլուխը հանել մի սիրուն միրհավ,նայում է անվերջ ու չի հասկանում,թե ոնց է լինում,ոնց է լինում, որ սերմնացանները հայոց աշխարհի - Խաչատուր, Ակսել, Եղիշե,Պարույր... չավարտած ցանքը՝ լուսեղեն, հուռթի,ոսկեհատ սերմի նման խրվում են,անվերջ խրվում են, մնում հողի մեջ,իրենց իսկ բացած սեւ ակոսներում...Հինավուրց ու սուրբ առասպելներիծաղկոտ լեռնուհինփչում է, փչում կրակին բախտի եւ նրա շնչիցկրակ են առնում ու բռնկվում ենհին պարիսպները Կաքավաբերդի։Իսկ Արթին ապոր ձիու ալ բաշիցկրակ ու բոց է թափվում աշխարհին...Եվ ձին գնում է, գնում է, գնում...