Մենարան Վարդան Հակոբյան

Ես ամենուր հսկում եմ

Վարդան Հակոբյան

Ես ամենուր հսկում եմ ինձ,Հսկում եմ իմ ամեն քայլը,Խոսքը,Խոհը,Որ կարող են ուզած պահինԻնձ դուրս տանել իմ աչքերից,Փռել անկիրք ճամփաներում...Հսկում եմ ինձ,Որ չհալվեմ՝Քերծին կախված թխպերի մեջ,Չուրանամ ինձ՝Ամեն ծաղկի ծոցը մտնող հովի նման,Որ կարենամԻնձ երիզող ափերիս մեջ մի ծով պահել,-Նավարկել եմ ուզում գուցե...Ես ամենուր հսկում եմ ինձ:-Ու երբ հաճախԴուրս եմ մնում իմ աչքերից,Ինձ զարմացած,Անազատ եմ զգում այնպես...Ում հսկումն է հայացքիս մեջ: