Ես առել էի
Վարդան Հակոբյան
Ես առել էի հոգիս թեւերիս,ինչպես երկինքն են թեւերին առնումհավքերը՝ մեր իսկ երգով մեծացած,ու տանում էի, չգիտեմ, թե ուր,բայց գիտեմ հաստատ՝հեգ ծարավներին։Ես բռնել էի լույսը իմ ձեռքում,ինչպես որ հուշն են պահում արյան մեջվիրավորները՝ մեզ համար ընկնող,ու տանում էի, չգիտեմ, թե ում,բայց գիտեմ հաստատ՝ինձ որոնողին։Ես առել էի քեզ իմ կրծքի տակ,ինչպես որ վանքն են իրենց մեջ պահումուխտավորները՝ սրբազան սիրո,ու տանում էի, չգիտեմ, թե ոնց,բայց գիտեմ հաստատ՝ծաղկավորելու։Ես կրում էի ցավերն ուսերիս,ինչպես որ ժայռն է իր վրա կրումվարդերն՝ արյունից ելած հերոսի,ու տանում էի, չգիտեմ ինչպես,բայց գիտեմ հաստատ՝հույս արարելու։Ես օծվել էի արյամբ պատմության,ինչպես Վարդանի կամ Անդրանիկիարյամբ մեր հայոց սխրանքն է օծված,եւ ընդառաջ էի գնում Աստծունորպես հին խաչքար՝մեռնել չիմացող...