Մենարան Վարդան Հակոբյան

Ծառն իր տեսակի

Վարդան Հակոբյան

Ծառն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց երգեր արգելված,եւ հավքերն, ահա, գիժ ու տաքգլուխ,վրա են տալիսայդ պտուղներին։Լույսն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց օրեր արգելված,եւ սրտերն, ահա, գիժ-սիրահարվածվրա են տալիսայդ պտուղներին։Սերն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց վերքեր արգելված,եւ ցավերն, ահա, գիժ ու անհագուրդվրա են տալիսայդ պտուղներին։Հույսն իր տեսակի պտուղների մեջհասունացրեց ձգտումն արգելված,եւ արեւն, ահա, գիժ ու դյուրաբորբվրա է տալիսայդ պտուղներին։Ես իմ տեսակի երազների մեջհասունացրի կարոտն արգելված,եւ քարերն անգամ Արցախ աշխարհիթեւեր են դարձելուսերիս վրա։