Մենարան Վարդան Հակոբյան

Ես ժամագործ եմ

Վարդան Հակոբյան

Ես ժամագործ եմ…Գործ ունեմ սակայն ոչ ժամացույցի,Ժամի հետ,Դարի,Որ այն չափից դուրս հանկարծ չլարվի,Որ ինչ-որ մի տեղ կանգ չառնի ժամը.Քի՞չ են զույգերը,Որ ժամադրվել, սպասում են իրար այդ ժամից հետո…Ես ժամագործ եմ,Գործ ունեմ սակայն ոչ ժամացույցի,Այլ` սրտերի հետՍիրահարների:Թե ճիշտ աշխատեց ժամը իմ դարի,Նշանակում է` իր ժամին կգաՈւ չի ուշանա գարունն աշխարհի:Ես ժամագործ եմ…